ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շտապելու կարիք չկա: Սա ամենահասարակ օրը չէ, բայց բոլոր դեպքերում հարմար կլինի կարևոր գործերի համար: Դուք շատ բաներում հաջողությունների կհասնեք, եթե շրջապատողների անվերապահ աջակցության, հին համախոհների օգնության վրա հույս չդնեք: Հենվեք սեփական ուժերի վրա: Այսօր դուք միայնակ կարող եք անել այն, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում:
Կուրախացնեն ընկերների և հոգեհարազատ, ձեր հետաքրքրությունները կիսող այլ մարդկանց հետ շփումները: Այսօր կարող եք ձեր հին նախասիրության, օրինակ՝ դասախոսությունների կամ սեմինարների այցելելու հետ կապված ինչ-որ բան ծրագրել: Այդպես դուք ոչ միայն օգտակար բաներ կիմանաք, այլև դրական հույզեր կստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
Դիտեք նաև՝
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Գործեք: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, այնպես որ՝ չարժե ժամանակը զուր վատնել: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Ձեր նույնիսկ ամենահամարձակ գաղափարները հաճախ շրջապատողների սրտով կլինեն: Մարդիկ, որոնք նախկինում ձեր առաջարկներին մերժումով էին պատասխանել, կհասկանան, որ իզուր են այդպես վարվել ու կձգտեն հարթել հարաբերությունները:
Մյուսներից շուտ ինչ-որ կարևոր բան իմանալու հնարավորություն կլինի: Սակայն նորությունները ոչ հուսալի աղբյուրից կստացվեն, այնպես որ՝ մի ծուլացեք ամեն ինչ ստուգել ու հստակեցնել: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ, հին ընկերների անսպասելի այցեր է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը յուրահատուկ հետաքրքիր, վառ ու ոգեշնչող կլինի: Հարմար ժամանակ է հանդիպումների համար. դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին դուր կգաք: Հեշտությամբ կհասնեք մասնագիտական պայմանավորվածությունների. հազիվ թե ավելի ուշ դրանք վերանայվեն: Հետաքրքիր է, որ այս շրջանում առաջ եկած ծրագրերն էլ կհաջողվի համարյա նախնական տեսքով կյանքի կոչել:
Օրվա երկրորդ կեսը հարմար է վաղուց սկսած ու հետաձգած գործերին վերադառնալու համար: Նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած բոլոր դժվարություններն արագ կհաղթահարեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, դժվարությունների առաջ չեք ընկրկի, կաշխատեք անկախ պայմաններից հասնել ձեր ուզածին: Դա հնարավորություն կտա գլուխ հանել բարդ գործից, հրաշալի արդյունքի հասնել այնտեղ, որտեղ նախկինում դա անել չի ստացվել: Չնայած երբեմն ստիպված եք լինելու շեղվել կարևոր խնդիրներից, որպեսզի լուծեք ընթացիկ հարցերը, բայց սխալներ չեք անի: Շատ տեղին կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելու սովորույթը:
Օրվա առաջին կեսը հարմար է ինքնուրույն գործողությունների համար, իսկ երկրորդը բարենպաստ կլինի խմբում աշխատելու, համախոհներ փնտրելու համար: Ամենը, ինչ կարևոր է ձեր ու ձեր մտերիմների համար, լավ է քննարկեք երեկոյան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, քանի որ ուշադրություն կդարձնեք մասերին, կաշխատեք նույնիսկ փոքրիկ սխալներ չանել: Կհաջողվի ոչինչ աչքաթող չանել: Նկատած ամեն ինչից ճիշտ եզրակացություններ կանեք: Դա կհիացնի շրջապատողներին, նրանց հարգանքը առաջ կբերի: Չի բացառվում՝ ձեզ հետ ուզենան մոտիկից ծանոթանալ մարդիկ, որոնցից շատ բան է կախված:
Անձնական հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի: Հնարավոր է՝ այսօր կարողանաք գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, կհասկանաք, թե ինչու է ամեն ինչ այս և ոչ թե այլ կերպ դասավորվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հարմար օր է բազմաթիվ մանր-մունր գործերից գլուխ հանելու համար, որոնք վաղուց էին ուշադրություն պահանջում: Հիմա ձեզ մոտ հրաշալի կստացվի այն, ինչը նախկինում ոչ մի կերպ չէր հաջողվում: Դա վերաբերում է ոչ միայն ինքնուրույն գործողություններին, այլև համատեղ նախագծերին մասնակցությանը: Դուք արագ կպայմանավորվեք մարդկանց հետ, նրանք լավ կհասկանան ձեզ, կանեն ամենն, ինչ պետք է:
Մտերիմները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով և նույնիսկ երբեմն կհետևեն դրանց: Ձեր փորձը շատերին կօգնի: Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր ընտանեկան հարցերը քննարկելու համար: Կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Մի շտապեք, կարևոր որոշումներ էլ մի ընդունեք առանց դրանք ինչպես հարկն է մտածելու: Սա վատ օր չէ, բայց այնքան հասարակ էլ չի լինի, որքան կուզենայիք: Իրավիճակից գլուխ հանելու, վարքի ճիշտ ձև ընտրելու համար ժամանակ է պետք: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, և միշտ չէ, որ դա բարի մտադրություններով կանեն: Պատրաստ եղեք պաշտպանելու ձեր հետաքրքրությունները:
Օրը հարմար է հին ծրագրերին վերադառնալու համար: Հիմա կհասկանաք, թե ինչ է պետք դրանցում փոխել, որպեսզի մտածածը հնարավոր դառնա: Հաճախ կօգնեն հին ծանոթները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը հուզումներ և ապրումներ կբերի: Նույնիսկ ամենահանգիստ Կարիճները հազիվ թե այսօր կարողանան պահպանել ինքնատիրապետումը: Բայց որքան էլ հույզերն ուժեղ լինեն, դրանք ձեզ չեն խանգարի զբաղվել գործերով, լուծել ուշադրություն պահանջող հարցերը: Դուք չեք շտապի այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա, բայց ոչ մի բան երկար ժամանակով չեք հետաձգի:
Կարող եք լուծել ֆինանսների, ունեցվածքի հետ կապված հարցերը: Այստեղ ձեզ կօգնի ինտուիցիան: Լսեք նրա հուշումները, և ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում լավ է չշտապել: Ամեն ինչ մտածելու համար ձեզ ժամանակ է պետք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հրաշալի օր է ֆինանսական հարցերը քննարկելու և լուծելու համար: Գումարի հետ կապված ամեն հարցում արագ ճիշտ որոշումներ կընդունեք: Իրավիճակից գլուխ հանելու համար ժամանակ ծախսելու կարիք չի լինի, դուք արագ կհասկանաք՝ ինչն ինչոց է: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ մոլորության մեջ գցել, շեղել:
Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև կյանքի մյուս ոլորտներում: Անձնական հարաբերությունները դրանցից մեկն է: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, այլև կհասկանաք, թե ինչի մասին են նրանք գաղտնի երազում և ինչից են վախենում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Մի շտապեք ու ռիսկի մի դիմեք: Սա այն օրը չէ, երբ արժե շատ բան դնել խաղասեղանին նպատակին անհապաղ հասնելու համար: Մի փոքր սպասեք, շուտով պայմաններն ավելի նպաստավոր կդառնան: Իսկ մինչ այդ կարող եք ծրագրեր կառուցել, որոշել, թե ինչով եք զբաղվելու առաջին հերթին, իսկ ինչի վրա եք ավելի ուշ կենտրոնանալու: Հնարավոր են հեռվից լավ նորություններ:
Չի բացառվում՝ հին ծանոթները հետաքրքիր առաջարկներ անեն: Այստեղ կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Հնարավոր են տարօրինակ զուգադիպություններ, որոնց շնորհիվ հաճելի ծանոթություններ կհաստատեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հրաշալի է խնդիրները լուծելու համար: Դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, որպեսզի բոլոր դժվարությունները հնարավորինս շուտ մնան անցյալում: Ստիպված եք լինելու որոշ ժամանակ ծախսել ուրիշների սխալներն ուղղելու վրա, բայց դա ձեզ չի նյարդայնացնի: Դուք ներողամիտ կլինեք շրջապատողների թուլությունների հանդեպ, և դա կօգնի հարթել սուր անկյունները:
Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել կարևոր հարցերը, այդ թվում՝ այնպիսիք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են առաջացել: Հիմա դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ երբեք հաշտ չեք եղել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Մի շտապեք: Սա այն օրերից չէ, երբ կարելի է ոտքի վրա որոշումներ ընդունել, ասել ու անել այն ամենն, ինչ մտքին կգա: Ծագած հարցերին ակնհայտ թվացող պատասխանները միշտ չէ, որ ճիշտ կլինեն: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք, և դուք այդ ժամանակը կունենաք:
Օրը հրաշալի է շփումների, հին ընկերների հետ հանդիպելու, բոլորին հետաքրքրող գործերը քննարկելու համար: Չի բացառվում՝ հաճելի զրույցները ձեզ հետաքրքիր մտքեր տան, հուշեն, թե դեպի ուր է պետք շարժվել: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար, սիրելիի հետ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կտա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: