Հասարակություն

մանրամասներ՝ «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վթարից․3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ը վիրահատվում են.

Ինչպես հայտնել էինք քիչ առաջ, այսօր՝ ժամը 07:04-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և զոհեր:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ տարածված տեղեկությունների՝ վիրավորների մի մասը տեղափոխվել է Արմենիա ԲԿ, մյուս մասը՝ Աշտարակի ԲԿ-ում: ԼՈՒՐԵՐ.com-ը վիրավորների առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով կապ հաստատեց Արմենիա ԲԿ-ի խոսնակի Աշոտ Կուրղինյանի հետ, որն ասաց, որ իրենց մոտ այս պահին գտնվում է 10 տուժած ուղևոր.

«3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 6-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 2-ն էլ այս պահին վիրահատվում են»,-նշեց նա:

Խոսնակը նաև հավելեց, որ ուղևորները հիմնականում եղել են միջին տարիքի, նրանց մեջ է եղել նաև երիտասրդ մի տղա, մոտավորապես, 20 տարեկան:

Փորձեցինք կապ հաստատել նաև Արագածոտնի ԲԿ, որտեղից մեզ հրաժարվեցին որևէ տըեղեկություն տալ, նշելով, որ քիչ ուշ հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 6 մլն դրամ ՀԱՊԿ պատվիրակության անդամներին հյուրասիրելու համար

Gayane Abovyan

Կնոջը ծեծի ենթարկած տղամարդու ինքնությունը պարզվել է. մանրամասներ

Gayane Abovyan

Շտապ դիտեք։ Խայտառակություն

Gayane Abovyan

Սիլվի Բարկովայի՝ հղիության լուրերի,Սոս Ջանիբեկյանի՝ ծեծվելու մանրամասների մասին. շաբաթվա ամփոփումը

Gayane Abovyan

ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատների բաշխումը 6 համայնքների ավագանիներում

Gayane Abovyan

Փաշինյանը թող շատ չոգևորվի. Թուրքիան կարող է ամեն րոպե դուռը փակել. Նորիկյան

Gayane Abovyan