Հասարակություն

Ինչպես «մոռացվեց» Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող բիզնեսը

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է գազի սակագինը բարձրացնելու հավանականությունը: Պատկան կառույցները ոչ հերքում են այդ լուրերը, ոչ հաստատում: Սակայն, ուշագրավն այն է, որ Փաշինյանի միայն այդ խոստումը չէ, որ մատնվել է մոռացության: Մինչ հեղափոխությունը ընդդիմադիրները ակտիվորեն քննադատում էին գազի ներտնային սպասարկման վարձավճար հավաքող «AEG service» ՍՊԸ-ին, որը կապվում էր այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ: Հետո նույն կայքերը տարածեցին տեղեկություն, որ Հայաստանի արդեն նոր իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ որոշել են սույն վճարը հավաքելու պարտականությունը տալ ԱԻՆ-ին, մինչդեռ «Գազպրոմ Արմենիա»-ն հերքեց այդ տեղեկությունները:

«ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն փաստացի հիմնադրել է արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը, և մինչ 2009 թվականը եղել է բաժնետերերից մեկը: Նախորդ տարվա դրությամբ ամենամեծ բաժնետերը ԿԱ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանն է, ով կնոջ հետ ընկերության 44 % բաժնեմասին է տիրապետում: Արսեն Հարությունյանը, հիշեցնենք, ՀՀԿ անդամ է, 2010-ից «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ 2013-ից գլխավոր տնօրենի: Իսկ 2016-ին նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում, ազատվեց հեղափոխությունից հետո:

Ստացվում է, որ հեղափոխությունից հետո այս բիզնեսը չվերացավ, ԱԻՆ-ին որևէ գործառույթ չփոխանցվեց: Ի՞նչ է սա նշանակում և ինչո՞ւ ժողովրդին կեղեքող վարձավճարի դեմ պայքարող ընդդիմադիր Փաշինյանը չցանկացավ վերացնել դրանք պաշտոնը ստանձնելուց հետո: Արդյո՞ք այստեղ չեն եղել ինչ-ինչ պայմանավորվածություններ, որոնց արդյունքում էլ ՀՀ նոր իշխանությունները աչք են փակել վարձավճարի վրա: Իսկ գուցե Կարեն Կարապետյանը անձամբ որևէ առնչություն չունե՞ր սույն ՍՊԸ-ի հետ և թեման մատնվեց մոռացության՝ սեփական պոպուլիզմը քողարկելու համար:

Կարդացեք նաեվ

Քոչարյանը, Սերժը ու Ղարաբաղի գեներալները անում էին այն ամենը, ինչ ուզում էր Ալիևը. ՇՈԿԱՅԻՆ

Gayane Abovyan

Փաշինյանը մարդկանց վարժեցնում է այն մտքին, որ Արցախն Ադրբեջան է. Արման Մելիքյան

Gayane Abovyan

Հեηեηումնեɲի պատճառով փակվել է Հայաստանը Ռուսաստանի Ⴙետ կապոη միակ մայրուηին (տեսանյութ)

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը սադրանքների մեծագույն վարպետ է. Արծվիկ Մինասյան

Gayane Abovyan

Լյուսյա Հակոբյանը բացառիկ խաղաղաքարտեր է բացում․Հատուցման ժամն է վրա հասել.

Gayane Abovyan

Լավ լուր ունեմ ձեզ համար. Հայկ Մարությանը ներկայացնում է Երևան քաղաքի նոր ավտոբուսները. Տեսանյութ

Gayane Abovyan