Հասարակություն

Աշտարակի կամրջի տակից փրկարարները դուրս են բերել որոնվող 17-ամյա աղջկա դին. հայտնաբերվել է երկտող

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնից, որ Աշտարակի ձորում՝ Աշտարակի կամրջի տակ, դի կա։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները և ոստիկանները կամրջի տակից մոտ 1 կմ ոտքով մեծ դժվարությամբ պատգարակով դուրս են բերել մահացածի դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 17-ամյա Գրետա Ա-ն էր, ում որպես անհայտ կորած 2 օր էր՝ հարազատներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները որոնում էին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել. «Իմ քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեք, ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են»։

Կարդացեք նաեվ

Սուրեն Պապիկյանի հարսանիքը։ ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ

Gayane Abovyan

Թուɲքիայում պայ̵թել է Ⴙզոր քիմիական գոɲծաɲանը. Բացառիկ Կադրեր (տեսանյութ)

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանի դրամական միջոցներն ու մայրիկի հայտարարագրած 3 բնակարանները

Gayane Abovyan

Էյֆելյան աշտարակը ժանգոտել է և կարող է փլուզվել

Gayane Abovyan

Շտապ.Ռուստամը Շոկային Բացահայտում արեց Ուղիղ եթերի ժամանակ.Սրան չեր սպասում ոչ ոք.Դիտել մինչև վերջ.

Gayane Abovyan

Հրատապ․Պեգովը հայտնում է վերջին լուրերը․Ինչ է կատարվում

Gayane Abovyan