Տորթն առանձնահատուկ համային հատկանիշներ է ձեռք բերում հապալասի եփուկի շնորհիվ:

Նախ տրված մթերքների միջոցով ստանանք խմորյաին զանգվածը: Հավկիթը շաքարի և մի պտղունց աղի զուգակցությամբ փրփրացնել, ավելացնել հալած, բայց որ տաք կարագ, երկու փուլով մաղել իրար միավորած ալյուրն ու փխրեցուցիչը, խոհանոցային բահի միջոցով մի քանի անգամ խառնել զգույշ, որ խմորի ուռուցիկությունը պահպանվի և թխել:
Թխուկը երեք շետի վերածել, յուրաքանչյուր շերտի վրա տարածել հապալասի պատրաստի եփուկ: Այն կարող եք գնել, կարող եք պատրաստել ինէներդ՝ հապալասի և շաքարի միասնությամբ:

Կրեմի համար առանձին փանձրացնել սերուցքը: Մեկ այլ տարրայի մեջ էլ համասեռության հասցնել կաթնաշոռը, ավելացնել նախապես սերուցքի մեջ մշակված ժելատինը և մյուս բաղադրիչները, սառեցնել պարբերաբար խառնելով: Երկու զանգվածները միավորել:
Կրեմով շերտերը միավորելուց հետո սառեցնել սառնարանում՝ պատրաստելով գլազուր:

Տվյալ բաղադրիչներն ըստ ստորև կցված տեսանյութի հերթականության միավորել, հենց տաք վիճակում լցնել տորթի ընդհանուր զանգվածի վրա և կրկին սառեցնել: