Հասարակություն

Ընդդիմությունը վերսկսում է Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը. հայտնի են օրերը

Ընդդիմությունը վերսկսում է հակակառավարական ցույցերը: Դաշնակության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել է նոյեմբերի 9-ին և 10-ին ժ.18.00-20.30 Ազատության հրապարակում հավաքների անցկացնելու մտադրության մասին:

Քաղաքապետարանն այսօր հայտարարությամբ տեղեկացրեց, որ այն ընդունվել է ի գիտություն: Նշենք, որ նոյեմբերի 9-ը և 10-ը պատահական օրեր չեն:

Նախորդ տարի այս օրերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրվեց հայտարարություն, որով Արցախում կանգ առան 44 օր շարունակվող մարտական գործողությունները:

Ընդդիմությունն այդ փաստաթուղթը համարում է կապիտուլացիա:

Հիշեցնենք, որ իշխանափոխության պահանջով փողոցային պայքարի մասին այս ամսվա սկզբին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

Նշենք նաև, որ ընդդիմությունը պատերազմից հետո նույնպես իշխանափոխության պահանջով դուրս էր եկել փողոցային պայքարի, բայց հաջողություն չունեցավ:

Ուշագրավ է՝ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում է մի քանի ամիս առաջ տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո:

Փաշինյանի ղեկավարած ուժը, այդ ընտրություննրի արդյունքներով, Հայաստանում կրկին իշխանություն ձևավորեց:

Կարդացեք նաեվ

Ⴡնչպես է եɲեխան ծիծաηեցնում «Հաηթանակի շքերթի» մասնակիցնեɲին (տեսանյութ)

Gayane Abovyan

Մինչև ադրբեջանցուն գրկելը՝ աղջկադ տանեիր Եռաբլուր. Արիանա Հովսեփյան (video)

Gayane Abovyan

Օլյա Հայրապետյանը ցույց է տվել գեղեցկուհի մայրիկին

Gayane Abovyan

Ես դիմում եմ 30 միլիոն ստացած անամոթ Քլոյանին․ մանկավարժ

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է հզորանցել անվտանգությունը ՀԱՊԿ շրջանում, կան խնդիրներ. Բելառուսի ԱԺ նախագահ

Gayane Abovyan

Փաշինյան ես եկել եմ այստեղ, որ թափահարեմ քո վրա․ ոստիկանները քաղաքացուն բերման ենթարկեցին. Սկանդալային դեպք կառավարության շենքի դիմաց

Gayane Abovyan