Հասարակություն

Գերիները Բաքվում են պահվում Պուտինի պահանջով․ Ինչ է հայտшրարել Մարիա Զախարովան… Հարություն Մկրտչյանի վերլուծականը

Հարություն Մկրտչյանը ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը։ Ռուսաստանը եւ Թուրքիան այս ձևաչափը առաջ են մղում, ի՞նչ պետք է անի Հայաստանը

Իրականում եկեք ևս 1 անգամ ու վերջնական փաստենք, որ 44-օրյա պատերազմը սան ձազերծվել է բացառապես ռուս-թուրքական տանդեմի կողմից։ Եվ այս պահին ևս մենք գործ ունենք ռուս-թուրքական եռանկյունու հետ։ Ես ուզում եմ մենք մի փոքր ուշադրություն դարձնենք այս ձևաչափի անվանմանը՝ ինչո՞ւ «3+3» և ոչ թե «4+2» կամ «5+1»։

Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա, այս եռանկյունին է աշխատում։ Իսկ մյուս կողմում Իրան-Հայաստան-Վրաստան։ Լրատվամիջոցներն էլ անընդհատ փորձում են խեղաթյուրել իրականությունը՝ ներկայացնելով՝ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ու Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռանկյունի։ Դա այդպես չէ, իրականում կա մեկ եռանկյունի՝ Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան։

Եվ ամեն ինչ անում են այս «3+3» ձևաչափն ստեղծելու և ԵԱՀԿ Մինսկի խմբին տարածաշրջանից ուղղակի դուրս մղելու նպատակով։ Եթե այս ծրագիրը հաջողվի, մենք մոտ ապագայում գործ ենք ունենալու 2 զառամյալ ծերունիների՝ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի համատարած ամենաթողության հետ տարածաշրջանում։ «3+3»-ի մեջ հայկական շահը սկզբից մինչև վերջ ոտնահարվում է։

Հայաստանն ունի՞ այս ամենին դիմակայելու տարբերակներ։ Իհարկե, ունենք։ Իրանը «3+3»-ին դեմ է արտահայտվել, քայլեր է ձեռնարկում հայկական Սյունիքը պահպանելու համար։ Վրաստանը Ռուսաստանի հետ որևէ բանակցությունների և «3+3»-ների համաձայնություն չի տա։Միայն ՀՀ իշխանություններն են «ռազմավարական դաշնակից» ասելով, դրոշակը վերցրած՝ շաբաթվա էս գլխին Մոսկվա գալիս, էն մյուս գլխին Մոսկվա գալիս։ Բացառապես ՀՀ իշխանություններն են այսօր ջուր լցնում ռուս-թուրքական ջրաղացին։

Որևէ քայլ Ռուսաստանի Դաշնությունը չի իրականացնում։ Ավելին, Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ դա նորմալ է, այդպիսի դեպքեր պետք է լինեն։ Մեզ համոզում են, որ այդպիսի դեպքեր պիտի լինեն, այդ դեպքում դուք ի՞նչ եք անում այնտեղ ձեր խաղաղապահ կոնտինգենտով։

Եվ դրանից հետո ադրբեջանական կողմն ագրե սիա է ցուցաբերում ու գե րեվարում է մեր զինվորներին։ Սրան զուգահեռ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել վերջին դեպքի վրա, երբ գե րիների 5 հոգանոց խումբ վերադարձվեց։ Երևանում նրանց որևէ պաշտոնյա չէր դիմավորում, ներկա չէր, բայց այնտեղ էին ՌԴ դեսպանը, խաղաղապահ զորախմբի հրամանատարները։ Դա հենց այնպես չի արվում, արվում է, որպեսզի Ռուսաստանի պախարակված, ոտնահա րված, չեղած հեղինակությունը հայ հասարակության աչքին բարձրացնեն։

Այսպիսով՝ պաշտոնական Մոսկվան այսօր խնդիր է դրել Հայաստանի Հանրապետությանն անկախությունից զրկել ամեն գնով։ Եթե ՀՀ իշխանության մեջ գտնվող անձինք իրենց առաջ բացառապես իրենց իշխանության երկարաձգման խնդիրը չեն դրել, այլ ծառայում են Հայաստանի Հանրապետությանն ու նրա պետական շահին, մենք միանշանակ կարող ենք սրա դեմն առնել։ Մենք ունենք այդ պոտենցիալը՝ այս ամենին դիմակայելու համար։

Կարդացեք նաեվ

ՇՏԱՊ Խայտառակ բացահայտում… Պատերազմի օրերին Դաշնակների Դավաճանական արարքը բացահայտվեց…

Gayane Abovyan

«Մեր վարչապետի կենացը… Ամեն». Փաշինյանի կողմնակիցները հոտընկայս կենաց են խմում

Gayane Abovyan

Ենթադրենք՝ հիմա էլ ընտրություն լինի, մի հատ էլ կգնանք, կկրենք, իրենք կարող է չանցնեն խորհրդարան

Gayane Abovyan

ՇՏԱՊ․Մուրադովը արդեն Երևանում է գերիներ չի բերել միայն 1 զինծառայողի մարմին.. Sputnik Armenia-ան նոր մանրամասներ է հայտում

Gayane Abovyan

Փաշինյանն ու իր օլիգարխներն են առաջինը թուրքական յաթաղանի զոհ դառնալու, եթե նրանց լծի տակ հայտնվենք

Gayane Abovyan

Գիշերային ակումբի մոտ երկուսին դանակահարել էր. Սևանի ոստիկանների բացահայտումը

Gayane Abovyan