Հասարակություն

Ալիևն ու Էրդողանը Ֆիզուլիում մասնակցել են օդանավակայանի բացմանը

Ալիևն ու Էրդողանը Ֆիզուլիում մասնակցել են օդանավակայանի բացմանը

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այսօր մասնակցել են Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի բացմանը:

Նշվում է, որ Էրդողանին այցի ընթացքում ուղեկցում են մի խումբ նախարարներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Էրդողանի աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է նրա և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում, համաձայն թուրքական կողմի տարածած տեղեկատվության, քննարկվելու են երկու երկրների միջև հարաբերությունները, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ:

Սա Էրդողանի արդեն երրորդ այցն է Ադրբեջան՝ 44-օրյա պատերազմից հետո։

Ավելի վաղ, Էրդողանը ոչ միայն խոսել էր վաղը Ադրբեջան կատարելիք այցի մասին, այլ նաև հերթական անգամ անդրադարձել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով, թե Անկարան վճռական է տրամադրված այս հարցում։

«Մենք բոլոր այս հարցերը քննարկել ենք իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ, այցի շրջանակներում կմասնակցենք Ֆիզուլիի օդանավակայանի և մի քանի ճանապարհների բացմանը, ինչպես նաև կսկսենք նոր նախագծեր ագրարային ոլորտում։ «Զանգեզուրի միջանցքի» հարցում մեր վճռականությունն անփոփոխ է», — ասել է Էրդողանը։

Կարդացեք նաեվ

Հայկ մարությանը պետք է ոչնչացներ Երևանը, բայց նա հրաժարվել է այդ ծրագիրն իրականացնել

Gayane Abovyan

ՇՏԱՊ! Դու չես որոշում, թե Ես ում հետ հանդիպեմ կամ չհանդիպեմ…

Gayane Abovyan

Հրատապ․ Պեգովը Դոնեցկի պայթյունի վայրից

Gayane Abovyan

Խելքներդ գլուխներդ հավաքեք, անհնազանդության ակցիաներ ենք անելու. վարորդ

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկը արձանագրել է մահվան ելքով վրաերթի պահը Երևանում

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ Պետդումայի փոխնախագահը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին

Gayane Abovyan