Իր արհեստական հաղթանակով արբեցած Ալիևը և Օսմանյան կայսրությունը վերականգնելու մարմանջով տառապող Էրդողանն այսօր մասնակցել են զավթված Վարանդայում կառուցված օդանավակայանի բացմանը, այնուհետև հիմք են դրել Արաքսի ափով կառուցվող մի ավտոճանապարհի, որը, իրենց կարծիքով, դառնալու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք։ Աշխարհում տեղի ունեցող դարակազմիկ փոփոխությունների հետևանքով անխուսափելի կործանման դատապարտված այս երկու բռնակալական ռեժիմների առաջնորդներն իրականում փորձում են իրենց վախերը քողարկել թվացյալ հաղթանակների պատկերներով։ Վերջացել է աշխարհի կերպափոխման ժամանակի այն հատվածը, որից օգտվելով նրանք կարողացան Պուտինի հետ միասին մեզանից խլել Արցախը, 3+3 ձևաչափ մոգոնել և իրենց կամքը թելադրել։ Գալիս է միանգամայն այլ ժամանակ։ Չի լինելու 3+3, չի լինելու Զանգեզուրի միջանցք, չի լինելու նաև նոր Օսմանյան կայսրություն։ Ոչ հեռու ապագայում չեն լինելու նաև էրդողանյան, ալիևյան և պուտինյան ռեժիմները։Լինելու է հզոր Հայաստան։