Հասարակություն

Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը՝ նշելով, որ 2021թ. հոկտեմբերի 26-ն առանձնահատուկ էջ կդառնա հայ-արաբական և մասնավորապես Հայաստանի Հանրապետություն-Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ:

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։ Այս աննախադեպ իրադարձությունը միանշանակ շրջադարձային է Հայաստանի միջազգային հարաբերություններում։

Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ պաշտոնյա երբևիցե չէր այցելել այդ երկիր, Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի/Adel al-Jubeir/, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Կարդացեք նաեվ

Տականք Ալիև, հայ զինվորների վրեժը՝ Ես եմ հանելու. Սոլովյովը հիացրեց

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճի՞շտ եք համարում Գերագույն դատարանի ստեղծումը. պատգամավորը՝ Արտակ Զեյնալյանին

Gayane Abovyan

Էրդողանի վիճակը կրկին վատացել է․․․

Gayane Abovyan

Հայաստանից Շվեյցարիա փողերի արտահոսք

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնունի շուկա տանող խաչմերուկը փակ է․ լարված իրավիճակ Երևանի կենտրոնում

Gayane Abovyan

Ըստ Փաշինյանի՝ Արցախը պետք է նվիրենք, որպեսզի ՀՀ-ն պահենք. այս փաստաթղթի մասին էր խոսում

Gayane Abovyan