Արփի Գաբրիելյանը ըստ լուրերի՝ բավական կոնֆլիկտային է: Նրան հաջողվել է տարաձայնություններ ունենալ «Ֆուլ Հաուսի» գրեթե բոլոր անդամների հետ:

Համենայն դեպս՝ այդ եզրահանգման ենք եկել նրա նախկին գործընկերների հարցազրույցներին հետեւելով:
Ըստ մեր աղբյուրների՝ Արփին նաեւ տարաձայնություններ ունի՝ նախկինում իր մտերիմ ընկերուհի Հրաչուհի Ութմազյանի հետ:

Ինչեւէ, Արփին այս առիթով ոչինչ չի մեկնաբանում:
Մեզ հայտնի է դարձել, որ տարիներ առաջ Արփին վիճել էր նաեւ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հետ:

Քչերը կհիշեն, որ ժամանակին Արփին և Հռիփսիմեն հանդես էին գալիս երաժշտական խմբով:
Աղջիկները դեռ հայտնի չէին, հետևաբար՝ մեծ աղմուկ չէր բարձրացրել նաև նրանց վեճը:

Նրանք նույնիսկ մեկ սեղանի շուրջ էին հրաժարվում նստել:
Տեւական շրջան չշփվելուց հետո Արփիին եւ Հռիփսիմեին հաջողվել է վերականգնել հարաբերությունները:
Այսօր նրանք մոռացել են նախկինում ունեցած տարաձայնությունները: