Հասարակություն

Նոր մանրամասներ Զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի մահվան դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի իքնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:

Նախնական տվյալներով զինծառայողը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Վերջինս ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Սուրեն Ավետիսյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել էր 2021թ. նոյեմբերի 24-ին` ժամը 14:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, և մահացել հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք նաեվ

Որ վախենանք՝ ո՞ւր ենք գնալու, էս է մեր հայրենիքը․ Երասխի բնակիչները՝ դիրքային լարվածության մասին

Gayane Abovyan

2 ամիս կալանք, մնացածին խուլիգանության և այլ ծանր հոդվածներ՝ Կազմակերպիչների ճակատագիրը հայտնի է

Gayane Abovyan

Ինչ իրավիճակ է Հանրապետության հրապարակում. Արիանա Հովսեփյանի ուղիղ միացումը

Gayane Abovyan

Թուրքիան կկործանվի 2022-ին։ Վանգայի գաղտնի նամակը հրապարակվեց

Gayane Abovyan

Ընտրեք կախարդական ծաղիկը ու պարզեք թե ինչ գիտի տիեզերքը Ձեր մասին

Gayane Abovyan

Նայեք՝ ինչքան փողա ծախսել Արկադի Դումիկյանը որդու՝ Ալեքսի ծնունդը կազմակերպելու համար

Gayane Abovyan