Ժամանց

Աստղագուշակ․ դեկտեմբերի 6

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ կհաջողվի վարքի ճիշտ ձև ընտրել և դրա շնորհիվ անցած շաբաթ ծագած դժվարությունները կմնան անցյալում: Կլուծվեն այն խնդիրները, որոնք ձեր մեղքով չեն առաջացել, բայց հենց ձեզ են շատ դժվարություններ բերել: Դուք կաշխատեք ոչ մի տեղ չշտապել, կշռադատված որոշումներ ընդունել, այդ իսկ պատճառով սխալներ էլ չեք անի:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ կհաջողվի մոտեցում գտնել այն մարդկանց, որոնք սովորաբար խուսափում են անկեղծ զրույցներից, տհաճությամբ են պատմում իրենց ու իրենց գաղտնիքների մասին: Կարող եք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին ամենաքիչը կուզենաք զբաղվել առօրյա գործերով ու լուծել միապաղաղ առաջադրանքները: Իսկապես, այդ ժամանակահատվածը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Ձեր անսովոր գաղափարները շատերի սրտով կլինեն: Նույնիսկ այն մարդիկ, որոնք դրանք քննադատորեն են գնահատում, ամենայն հավանականությամբ օգնության հարցում չեն մերժի, երբ բանը հասնի մտածածն իրագործելուն:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, եզրահանգումներ անելու, վերջակետներ դնելու համար: Երբ բոլոր հարցերը լուծված լինեն, տրամադրությունն էլ կլավանա, ընդ որում՝ ոչ միայն ձերը, այլև ձեր մտերիմներինը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ճանապարհին այնպիսի խոչընդոտ չի առաջանա, որը չկարողանաք հաղթահարել: Հնարամտության, համառության ու ծրագրերը ոտքի վրա փոխելու ունակության շնորհիվ դուք փայլուն գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ առաջադրանքներից: Անսպասելի իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, և դա շատ տեղին կլինի. զրուցելու բաներ կունենաք:

Օրը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Երկվորյակների կվերադարձնեն պարտքերը, որոնք այնքան հին կլինեն, որ նշանի ներկայացուցիչներն արդեն մոռացած կլինեն դրանց մասին: Մի շտապեք ծախսել ստացածը. գնումների համար հարմար ժամանակն ավելի ուշ կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հարմար չի լինի լուրջ որոշումներ ընդունելու համար: Նույնիսկ կարևոր հարցերի քննարկումն արժե հետաձգել, քանի որ դժվար կլինի ընդհանուր լեզու գտնելն ու փոխհամաձայնության հասնելը: Փոխարենը դա հարմար ժամանակ կլինի ապագայի մասին մտորելու, ծրագրեր կառուցելու համար: Եվ ընդհանրապես, երազելն էլ օգտակար կլինի:

Իսկ ահա օրվա երկրորդ կեսը հակառակը՝ բարենպաստ կլինի և՛ գործնական, և՛ անձնական շփումների համար: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը, ինչքան լավ կհասկանաք իրար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինտուիցիայի ձայնին ուշադիր լսեք: Այսօր ոչ ոք նրանից լավ ձեզ չի հուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, ինչպես է պետք գործել և ինչի վրա կենտրոնանալ: Ծանոթների խորհուրդներից օգուտ քիչ կլինի, նույնիսկ եթե նրանք դրանք ի սրտե տան:

Գործեր ծրագրածից շատ կլինեն: Չի բացառվում՝ դրանց պատճառով ստիպված լինեք հետաձգել հանդիպումներն ու միջոցառումները, որոնց անհամբերությամբ էիք սպասում: Մի վշտացեք, քանի որ ավելի ուշ կլրացնեք բաց թողածը: Իսկ հիմա լավ է կենտրոնանք նրա վրա, որպեսզի լավագույն արդյունքներին հասնեք նրանում, ինչ կստանձնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր ցանկացած գործ սովորականից մեծ ուշադրություն կպահանջի: Նույնիսկ եթե ինչ-որ վաղուց ծանոթ ու սովորական դարձած բանով զբաղվեք, մի ծուլացեք ավելորդ անգամ համոզվել, որ ամեն ինչ լավագույն ձևով է արված, ոչինչ չի վրիպել ձեր ուշադրությունից: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ:

Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ երկրորդը հուզումների առիթներ կբերի: Այդ հատվածում դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ պայմանավորվելը, որոնք ձեզ լավ գիտեն: Բայց լուրջ կոնֆլիկտներից բոլոր դեպքերում կհաջողվի խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բան կարող եք անել, բայց արժե շտապել: Բանն այն է, որ օրվա առաջին կեսը երկրորդից հաջող կդասավորվի, ավելի հարմար կլինի և՛ նոր գործերի, և՛ հներն ավարտելու համար: Լուրջ հանդիպումները նույնպես չարժե երկար ժամանակով հետաձգել. ինչքան կարևոր լինի հարցը, այնքան վաղ է պետք անցնել դրա քննարկմանը:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի հանգստանալը, միապաղաղ գործերից շեղվելը: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը, հանդիպել ընկերներին, ոչ մեծ ընտանեկան տոն կազմակերպել ամենամտերիմների համար: Հավանական են լավ նորություններ՝ կապված գումարի հետ: Բարդ իրավաբանական հարցը կարող է ձեզ համար ամենանպաստավոր ձևով լուծվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Ոչ մի գործ չափազանց բարդ չի թվա, անհաղթահարելի արգելքներ ճանապարհին չեն առաջանա: Հավանական են անսպասելի բացահայտումներ, հաճելի լուրեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք:

Հարմար օր է հին գաղափարներին ու ծրագրերին վերադառնալու համար. հիմա դուք անպայման կգտնեք մտածածն իրագործելու եղանակը: Կգտնվեն նաև մարդիկ, որոնք կուզենան օգնել, ընդ որում՝ լրիվ անշահախնդիր: Նոր համախոհները շուտով ձեր իսկական ընկերները կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործեր շատ կլինեն, ընդ որում՝ դրանց թվում կլինեն նաև շատ բարդերը: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան: Բայց օրվա ընթացքում ձեզ մոտ ոչ մի անգամ ծրագրերից հրաժարվելու, սկսածը կիսատ թողնելու, դժվար իրագործելի գաղափարը մոռանալու ցանկություն չի առաջանա: Համառությունը պտուղներ կտա. դուք հրաշալի արդյունքների կհասնեք:

Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, որոնք ոչ միայն ամեն հարցում կաջակցեն ձեզ, այլև առանց խոսքերի հրաշալի կհասկանան ձեզ: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, հաճախ ու հաճույքով կօգնեք շրջապատողներին, կաշխատեք մերժումով չպատասխանել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Ձեր դիվանագիտական տաղանդների շնորհիվ մրցակիցները համախոհներ կդառնան, տարաձայնությունները կմոռացվեն: Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Որոշ Այծեղջյուրների առաջ նշանակալի մասնագիտական հեռանկարներ կբացվեն:

Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Դա միակ ոլորտն է, որտեղ կարող են դժվարությունների ծագել: Մի շտապեք ծախսել գումարը այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեր էներգիային կարելի է միայն նախանձել: Հենց դրա շնորհիվ կհասնեք նրան, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել, հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Չի լինի այնպիսի խոչընդոտ, որը կարող է ձեզ կանգնեցնել: Բայց պետք է խոստովանել, որ ամեն անգամ չէ, որ ձեր ուժերը խելամիտ կծախսեք. երբեմն դրանք կծախսեք այնպիսի մանրուքների վրա, որոնք պարզապես ուշադրության արժանի չեն:

Չի բացառվում՝ օրվա երկրորդ կեսին մանր-մունր տնային խնդիրներ առաջանան: Դրանք լուծելը հեշտ կլինի, միայն որոշակի գումարի ու մի կաթիլ համբերության կարիք կլինի: Ուրիշ խնդիրներ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կսկսվի լավ նորություններով, որոնք հնարավոր է՝ այնքան էլ կարևոր չլինեն, բայց կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որոնց հետ շփվելու համար ուրախ կլինեք: Դատարկ բաների մասին անկաշկանդ զրույցից կարող եք կարևոր տեղեկատվություն ստանալ:

Օրվա երկրորդ կեսը առաջինից վատ չի դասավորվի, չնայած՝ մի քիչ ավելի լարված կլինի: Գործերը կշատանան, ամեն անգամ վստահ չեք լինի, որ կարողանալու եք ամեն ինչ հասցնել: Մի կասկածեք, որ աստղերը ձեր կողմից են լինելու ու ամեն ինչից գլուխ եք հանելու: Փոքրիկ թյուրիմացություններ կարող են ծագել, բայց դրանք ոչ ձեր տրամադրությունը կփչացնեն, ոչ էլ շրջապատողների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Բանալին որը դուք ընտրել եք կբացահայտի թե ինչ է սպասվում ձեզ ֆինանսական ոլորտում

Gayane Abovyan

Փողը կհոսի ջրի պես․․․Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները առասպելական ձևով կհարստանան առաջիկա օրերին

Gayane Abovyan

Թեստ, որը կօգնի Ձեզ պարզել, թե որ փուլում են Ձեր հարաբերությունները ներկա պահին 

Gayane Abovyan

Թեստ․ Ընտրեք շշերից մեկը և ստացեք Ձեզ համար կարևոր հաղորդագրություն

Gayane Abovyan

Թեստ. Ընտրեք տունը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս ու իմացեք ինչպիսի տղամարդ է ձեզ հարկավոր

Gayane Abovyan

Մայիսի ամսվա երկրորդ կեսին կենդանակերպի այս նշանների համար սկսվում է հաջողությունների ու բարգավաճման ժամանակաշրջան․․․

Gayane Abovyan