Հասարակություն

Երևանի կենտրոնում 24-ամյա աղջկան ծեծել են, ապա առևանգել

Հունվարի 17-ին, ժամը 02.20-ին, ոստիկանության Երևանի Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ 24-ամյա դուստրը հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ աղջկան առևանգել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Հունվարի 17-ին նա հայտնաբերվել է Շիրակի փողոցում և, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա ավտոմեքենայի սրահում է եղել առևանգված աղջիկը, որը տեղափոխվել է բժշկական կենտրոն:Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է կաթուցիչ՝ մոխրացած հետքերով:
24-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ հունվարի 16-ին Մաշտոցի պողոտայի ավտոկայանատեղիում 25-ամյա երիտասարդը իր և եղբոր հասցեին հնչեցրել է առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև առևանգել է և տեղափոխել Էջմիածին քաղաքի իր տուն, որտեղ կոտրել է իր բջջային հեռախոսը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով: Երիտասարդը ձերբակալվել է։

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. կո՞ղմ եք անկանխիկ վճարման համակարգի անցնելուն

Gayane Abovyan

Քիչ առաջ ընդիմություն կոչվածը խայտառակ քայլ արեց. Հերթական հարվածը 44օրյա Պատերազմի մասնակիցներին

Gayane Abovyan

Ինչո՞ւ են թանկացել ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի սակագները

Gayane Abovyan

ՀՀ առողջապահության նախարարություն Կներե՛ք, իհարկե, բայց եկե՛ք հասկանանք, արդյո՞ք նորմալ է, որ… Յաշա Սողոմոնյան

Gayane Abovyan

Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում տված նախկին պաշտոնյաները

Gayane Abovyan

Սենսացիոն.Տեսեք թե ո՞ր Դատավորին Դուրս հանեցին Համակարգից.Քանի միլիարդ է շորթել նա…

Gayane Abovyan