Հասարակություն

Մտել էի առևտրի սրահ ու միանգամից ճանաչեցի գերությունից վերադարձած Էրիկին, աշխատում էր… Սարսափելի դժվար էր, որովհետև…Նանե Արզումանյանի հուզիչ գրառումը

Մտել էի առևտրի սրահ ու միանգամից ճանաչեցի գերությունից վերադարձած Էրիկին, աշխատում էր…
Սարսափելի դժվար էր, որովհետև առաջին անգամ էի իրականում հանդիպում, իսկ մինչ այդ Էրիկն ինձ գրել էր ու խոսել Եղբորս մասին…
Բավականին երկար ժամանակ լուռ մնալուց հետո վերջապես հավաքվեցի ու ասացի, որ ճանաչել եմ իրեն, պարզապես դժվար էր խոսել…
Էրիկն էլի խոսեց Եղբորս մասին ու ասաց, որ երանի բոլորը նրա նման լինեին, չփախնեին,բայց…
Պատմեց վերջին հանդիպման մասին Ջաբրայելում, թե ինչպես են ուսումնական գումարտակում գոտեպնդվել նրա խոսքերից, թե ինչպես է ասել, որ անխտիր բոլորը պիտի տուն վերադառնան, իսկ նա կմնա մինչև վերջ զինվորների կողքին։ Թվում է՝ ժամանակ է անցել, բայց հավերժ են պատերազմի թողած հպարտությունն ու տանջանքը..
Հիմա էլ, վաղն էլ ու միշտ այս պատմությունները միայն մերն են մնալու. միայն պատերազմ տեսած ու պատերազմի ցավը զգացող մարդիկ են ապրելու բոլորի կողքին՝ կսկիծը խեղդած…
Իսկ պատերազմի մասին միայն պատկերացում
ունեցողները միշտ էլ փայլելու են ռեստորանային հայրենասիրությամբ և աթոռապաշտությամբ…
Էրիկին ամուր գրկեցի ու դուրս եկա ընդամենը առևտրի սրահից, բայց ոչ երբեք վերջացող պատերազմից…

Կարդացեք նաեվ

Թո՛ղ Աշոտիկին ուղարկի Բաքու,լավ կվերաբերվեն իր տղային և չեն խոշ տանգի.անհետ կորած զինծառայողի հարազատ

Gayane Abovyan

Անուններ չեմ նշում, բայց տղերքը մի շաբաթ է՝ սոված են․․․

Gayane Abovyan

ԱԺ֊ում տեղի ունեցած միջադեպից Գեղամ Մանուկյանը մանրասներ է ներկայացնում

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում խաղաղ է, Խարկովն ու Մարիուպոլը՝ շրջափակման մեջ. նոր մանրամասներ Ուկրաինայից

Gayane Abovyan

ՀՐԱՏԱՊ․ Հայերը պետք է ոտքի ելնեն․ ՌԴ ապտակը Հայաստանին

Gayane Abovyan

Փաշինյանը հրեշավոր արարք է թաքցնում. ԱԱԾ մեկուսարանը նրա միակ փրկությունն է

Gayane Abovyan