Ժամանց

Աստղագուշակ․ հունվարի 21

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ. հենց նման գործերում դուք այսօր ամենամեծ հաջողություններին կհասնեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել, կօգնի մոտեցում գտնել մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Դուք չեք ուզենա գնալ տրորված ճանապարհով, կփորձեք նպատակին տանող սեփական ուղին գտնել ու դա ձեզ մոտ կստացվի:

Հնարավոր է այսօր ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին կամ ուղղել ուրիշների գործած սխալները: Դա հազիվ թե հաճելի ու հետաքրքիր լինի, փոխարենը թույլ կտա ծանոթանալ ու ընկերանալ անսովոր մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք կլուծեք բարդ առաջադրանքները, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Լրիվ նոր բան սովորելու հնարավորություն կունենաք: Այսօր ստացած գիտելիքները շուտով անպայման պետք կգան: Չի բացառվում հենց դրանց շնորհիվ կարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով, նկատելիորեն մեծացնել եկամուտները:

Կարող եք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք երկար ժամանակ հետաձգել եք՝ դրանք չափազանց բարդ կամ նույնքան տհաճ համարելով: Պարզ կդառնա, թե ինչպես կարող եք անհրաժեշտ արդյունքի հասնել՝ նվազագույն ջանքեր գործադրելով: Երեկոն կուրախացնի հին ընկերներից լուրերով ու հետաքրքիր առաջարկներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն անսովոր գաղափարներ կբերի, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու չեք նահանջի, եթե դժվարությունների բախվեք: Հին ծանոթներն ու փորձված համախոհները ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությունը կոգեշնչի, կօգնի գլուխ հանել բոլոր փորձություններից: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները կարող են ավելի անբռնազբոս, ընկերական դառնալ: Չի բացառվում՝ դրանցում ռոմանտիկ նոտաներ հայտնվեն:

Օրվա առաջին կեսը իրադարձություններով հագեցած կլինի, իսկ երկրորդն ավելի հանգիստ կանցնի: Երեկոյան կկարողանաք որոշակիություն մտցնել ծրագրերում ու կհասկանաք, թե ինչպես ավելի հեշտ իրագործեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Նույնիսկ շատ բարդ հարցերը կարելի է հանգիստ քննարկել՝ խուսափելով լուրջ տարաձայնություններից, դժգոհություններից ու վիրավորանքներից: Դուք մոտեցում կգտնեք այն մարդկանց, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Որոշ Խեցգետիններ կկարողանան նոր համախոհներ գտնել, որոնց աջակցությունը չափազանց օգտակար կլինի մասնագիտական տեսանկյունից:

Հին ծրագրերն իրագործելու, ավելի վաղ գործած սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք: Այսօր դուք ուշադիր կլինեք, կարևոր մասեր կնկատեք, որոնք վրիպել են ուրիշների աչքից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անհանգիստ, բայց հետաքրքիր կանցնի: Դուք կիմանաք այն, ինչի մասին նախկինում չէիք էլ կռահում, մյուսներից շուտ արժեքավոր ինֆորմացիա կստանաք: Նկատելիորեն կփոխվեն մասնագիտական ծրագրերը. չի բացառվում դա կապված լինի ազդեցիկ համախոհների հայտնվելու հետ: Որոշ Առյուծների կառաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին նրանք վաղուց էին երազում:

Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Մարդը, որը ձեզ համար յուրահատուկ թանկ է, կզարմացնի հաճելի անակնկալով: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք հարազատների հետ, վեճերի առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Այդ հատվածում դժվարությամբ գլուխ կհանեք սեփական զգացմունքներից: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, անհասկացողությունը կարող է վիրավորանքների հանգեցնել: Բայց դուք կաշխատեք հնարավորինս շուտ գլուխ հանել իրավիճակից, և դա ձեզ կհաջողվի: Հարաբերություններում ներդաշնակությունը շուտով կվերականգնվի, իրավիճակն էլ ընդհանուր առմամբ դեպի լավը կփոխվի, քանի որ դրական միտումներն ուժ կհավաքեն:

Օրվա երկրորդ կեսին ծրագրածից ավելին կհասցնեք անել: Շատ բան հեշտությամբ կտրվի: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշների մոտ ոչինչ չի ստացվել, և բոլորը կուրախանան ձեր հաջողության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բարենպաստ կլինի կարևոր գործերի, բարդ աշխատանքի համար: Դուք կկենտրոնանաք գլխավորի վրա, դատարկ բաների վրա չեք շեղվի, այդ իսկ պատճառով ոչինչ աչքաթող չեք անի, սխալներ չեք գործի: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Ձեր փորձը տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Չի բացառվում ձեզ հետ ուզենան համագործակցել մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

Բայց ժամանակ կգտնվի և՛ հանգստի, և՛ հաճելի շփումների, և՛ զվարճանքների համար: Հնարավոր է ուզենաք ընտանեկան տոն, ամենամտերիմ ընկերների համար իմպրովիզացված երեկույթ կազմակերպել: Դուք գոհ կմնաք, բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք շատ լավ գլուխ կհանեք բարդ գործերից, կկարողանաք լուծել վերջերս բոլորին անհանգստացնող խնդիրները: Ամեն անգամ հեշտ չի լինի կարևոր հարցերին պատասխաններ գտնելը, բայց դուք չեք հանգստանա, քանի դեռ անհրաժեշտ ինֆորմացիան չեք ստացել, ճշմարտությանը չեք հասել: Ձեր համառությունը շատերի սրտով կլինի: Չի բացառվում հուսալի համախոհներ ու նոր ընկերներ ձեռք բերեք:

Հաջող կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ գործերով կմեկնեք, թե պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու նպատակով: Տանից հեռու կկարողանաք հաջող գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե հանգիստ անցնի: Հավանական են անսպասելի իրադարձություններ, փոփոխություններ, որոնք լրջորեն կստիպեն հուզվել: Քանի որ հուզական դաշտը բավական անկայուն է լինելու, նույնիսկ մանրուքները կարևոր կթվան: Լավ է, եթե ձեր կողքին լինի մեկը, ով կօգնի այլ կերպ նայել իրավիճակին, ցույց կտա նոր հնարավորություններն ու բացվող հեռանկարները:

Հաջողությունը կժպտա այն Աղեղնավորներին, որոնք կորոշեն զբաղվել բոլորի համար օգտակար գործով: Նշանի նման ներկայացուցիչները հնարավորություն կունենան ինչ-որ բան դեպի լավը փոխել, վերականգնել արդարությունը: Բացի այդ, նրանց անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա և միանգամից պարզ չի դառնա՝ արդյոք կկարողանաք իրագործել այն, ինչ մտածել եք: Ավելի ուշ կհասկանաք, որ աստղերը նախկինի նման ձեր կողմից են, հաջողությունը սարերի հետևում չէ, կարևոր հաղթանակներ տոնելու շանս կա: Կարող եք հույս դնել հին համախոհների վրա, որոնք կաջակցեն ձեզ, հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:

Օրվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի շփումների համար: Ինտուիցիան կօգնի կռահել շրջապատողների ցանկությունների մասին, կհուշի՝ ինչպես ձեզ պահեք նոր ծանոթների հետ: Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք շփվել հին ընկերների հետ, բայց հավանական են նաև նոր ծանոթություններ: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Չի բացառվում սպասվածից գրավիչ առաջարկներ ստանաք: Ինտուիցիան կհուշի, թե ինչ պատասխան է պետք տալ:

Գործեր քիչ չեն լինի, բայց դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Նույնիսկ եթե ստիպված լինեք մի քանի հարց միաժամանակ լուծել, ձեզ կհաջողվի ոչինչ չմոռանալ և իրար չխառնել, հրաշալի արդյունքի հասնել: Ժամանակ կմնա նաև հին նախասիրության համար, որը կրկին դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, եթե դատարկ բաների պատճառով չանհանգստանաք: Աշխատեք մանր-մունր տհաճություններին փիլիսոփայորեն մոտենալ, թյուրիմացությունների պատճառով էլ չվշտանալ: Ձեր ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Եթե պահպանեք լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը, ապա կհասնեք դրված նպատակներին:

Լուրջ հարցերն այսօր կարելի է քննարկել անկաշկանդ մթնոլորտում, գործերի արանքում: Հենց այդպես հեշտ կլինի բոլորին դուր եկող լուծում գտնելը: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, ընդ որում՝ խոսքը միայն գործնական ոլորտի մասին չէ, այլև անձնական հարաբերությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Կարդացեք նաեվ

Թեստ․ Ընտրեք թռչուններից մեկը և իմացեք, թե ինչ փոփոխություններ են սպասվում Ձեր կյանքում մոտ ապագայում․․․

Gayane Abovyan

Հետաքրքիր սիրային թեստ․ Ընտրված նկարը կարևոր հաղորդագրություն կփոխանցի Ձեզ

Gayane Abovyan

Կրեատիվ մտածողություն ունեցողների համար ինչ եք տեսնում նկարում առյուծ թե սկյուռիկ

Gayane Abovyan

Կենդանակերպի նշաններ,որոնք անընդհատ խնդիրներ են ստեղծում իրենց շուրջը։Կարդացեք, պարզելու արդյոք դուք ևս այդ նշաններից մեկի տակ եք ծնվել

Gayane Abovyan

Աստղագուշակ․ մարտի 29

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հոկտեմբերի 2

Gayane Abovyan