Ժամանց

Աստղագուշակ․ հունվարի 23

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Գործեր սպասվածից շատ կլինեն, չի բացառվում ստիպված լինեք միաժամանակ մի քանի առաջադրանք լուծել: Նույնիսկ մանր-մունր խնդիրները, անհաջող զուգադիպությունները կարող են ստիպել ձեզ հուզվել: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունն էլ կլավանա:

Չարժե շտապել ֆինանսական հարցերը լուծելիս: Այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, այդ իսկ պատճառով հնարավոր են զուր ծախսեր, անհաջող գործարքներ: Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց ճաշակին ու գիտելիքներին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին համբերատար եղեք ու ներողամիտ այն մարդկանց հանդեպ, որոնք թանկ են ձեզ համար: Դա ամենաբարենպաստ ժամանակը չի լինելու շփումների համար, դժվար կլինի նույնիսկ ամենամտերիմների հետ լեզու գտնելը: Բայց դուք վեճ թույլ չեք տա, կհարթեք բոլոր սուր անկյուններն ու կպահպանեք հարաբերությունների ներդաշնակությունը:

Ավելի ուշ հնարավորություն կունենաք լուծելու հին խնդիրները, պատասխաններ ստանալու այն հարցերին, որոնք վերջին ժամանակներս վեճերի պատճառ են դարձել: Այստեղ ձեզ շատ պետք կգա և՛ սուր ինտուիցիան, և՛ իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու ունակությունը: Հաջող կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե շտապելով ճամփա ընկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ է հետաձգեք կարևոր հարցերի լուծումը: Այսօր դուք ժամանակը հաճելի ընկերախմբում անցկացնելու, թուլանալու, ձեզ համար թանկ մարդկանց հետ լինելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում ձեզ հրավիրեն հետաքրքիր միջոցառումների: Որոշ Երկվորյակներ կլինեն այնպիսի վայրերում, որոնց մասին վաղուց էին երազում:

Դուք արագ գլուխ կհանեք առօրյա գործերից, տնային հոգսերն էլ մեծ ուժեր չեն խլի: Երեկոն բարենպաստ կլինի ուսման համար, այն ամենը, ինչ կարող է օգտակար լինել, դուք անմիջապես կմտապահեք: Ամենահաճելի տպավորությունը կթողնի այն մարդու հետ զրույցը, որի հետ ընդհանուր հուշերով եք կապված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը ճիշտ է՝ անհանգիստ, բայց հետաքրքիր ու հաջող կանցնի: Նախկինում կազմած ծրագրերից հավանական է ստիպված լինեք հրաժարվել: Բայց դա բացասական հույզեր չի առաջացնի, քանի որ նոր գործերը գրավիչ կլինեն: Դուք շատ բան կսովորեք, տեղեկատվություն կստանաք, որը շատ շուտով օգտակար կլինի:

Դժվար չի լինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ չեք եղել: Ինտուիցիան հաճախ կօգնի կռահել շրջապատողների իրական ցանկություններն ու մտադրությունները, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ, խաբել կամ խճճել: Չի բացառվում ծանոթությունը, որը սիրային շարունակություն կստանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է նոր բանով զբաղվելու համար: Ձեզ համար օգտակար կլինի միապաղաղ գործերից ու հոգսերից շեղվելը, այն բանով զբաղվելը, ինչի մասին վերջին ժամանակներս շատ էիք մտածում: Դուք արագ գլուխ կհանեք բարդ հարցերից ու կսովորեք այն, ինչը շուտով անպայման պետք կգա: Հավանական են դրամական մուտքեր: Գնումների հարցում դուք չեք շտապի ու ճիշտ էլ կվարվեք, քանի որ ճիշտ ընտրություն կատարելու համար որոշ ժամանակ է պետք:

Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց հետ, որոնց հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում: Հանդիպումը հաճելի կլինի ու երկար կհիշվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է կուտակված գործերից գլուխ հանելու համար: Դուք շատ բաներից սպասվածից արագ գլուխ կհանեք: Բարդ թվացող հարցերը անսպասելի արագ կլուծվեն: Կպարզվի, որ որոշ խնդիրների մասին կարելի է պարզապես մոռանալ, քանի որ դրանք այլևս արդիական չեն: Տրամադրությունը միանգամից կլավանա:

Հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Հնարավոր են նոր ծանոթություններ, ընկերական հարաբերությունների սկիզբ: Եթե որոշեք հանդիպել ընկերներին կամ երեկույթի մասնակցել, ապա չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործեր սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում ստիպված լինեք վերադառնալ հին առաջադրանքներին ու ծրագրերին, իսկ նոր գաղափարների իրագործումը ժամանակավորապես հետաձգել: Ինչով էլ զբաղվեք այսօր, աշխատեք ոչ մի մանրուք բաց չթողնել: Հենց դա թույլ կտա հասնել անհրաժեշտ արդյունքի:

Օրը հազիվ թե առանց մանր-մունր թյուրիմացությունների անցնի: Աշխատեք դրանց հումորով վերաբերվել. ավելորդ լրջությունը հիմա տեղին չէ: Բոլոր կարևոր զրույցները արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար, քանի որ հենց այդ հատվածում հեշտ կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է: Հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչը նախկինում անհնար էր թվում: Ճիշտ է, դա համառություն կպահանջի, բայց ինտուիցիան անպայման կհուշի, թե երբ է պետք այն դրսևորել: Շատ Կարիճների այսօր պետք կգա այն, ինչը նրանք վաղուց են սովորել: Ձեր փորձի շնորհիվ դուք արագ կկողմնորոշվեք բարդ իրավիճակում, ճիշտ որոշում կընդունեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Դրանք վառ տպավորություններ կպարգևեն, միաժամանակ հնարավորություն կտան նոր բաներ իմանալ: Ժամանակը հարմար կլինի նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաճելի անակնկալներ կբերի: Օրինակ՝ կարող է լրիվ անսպասելի իրականանալ հին ցանկությունը: Չի բացառվում զարմանալի զուգադիպությունը, որի շնորհիվ ձեր առաջ կարևոր նպատակին տանող ճամփա կբացվի: Հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, լավ տպավորություն թողնելու համար էլ ջանալու կարիք չի լինի: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, ինչպես նաև նվերներ: Դուք դրանց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Աղեղնավորներ այսօր ձեռք կբերեն հենց այն իրերը, որոնց մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, դուք ինքնատիրապետումը չեք կորցնի: Լրիվ անսպասելի մի բան տեղի կունենա, չի բացառվում ստիպված լինեք ոտքի վրա որոշումներ ընդունել, նոր բան մտածել: Բայց դուք խուճապի չեք մատնվի, ճիշտ ընտրություն կկատարեք ու ելք կգտնեք բարդ իրավիճակից:

Օրը կարող է բավական լարված լինել հատկապես նրանց համար, ովքեր այսօր հույս ունեին օգնել ուրիշներին: Նրանց խնդիրների լուծումն ավելի շատ ժամանակ կպահանջի, քան սպասում էիք: Կարող են ձգձգվել ուղևորությունները. հաշվի առեք դա, եթե կարևոր հանդիպումներ եք նախատեսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին կարող եք հանգիստ զբաղվել ընթացիկ գործերով, ոչ մի տեղ չշտապել: Դա ձեզ դուր կգա, ձեր աշխատանքի արդյունքներից էլ գոհ կմնաք: Այդ հատվածում կկարողանաք մտերիմների հետ քննարկել այն հարցերը, որոնք վերջին ժամանակներս բոլորին էին հետաքրքրում: Չի բացառվում ձեզ հրաշալի խորհուրդ տան, հուշեն, թե ինչպես է պետք գործել:

Ավելի ուշ կգա ընկերների հետ հանդիպումների, հին ծանոթների հետ շփումների համար հարմար ժամանակը: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը: Դրանք կրկին օգտակար կլինեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճելի օր է: Այն կուրախացնի հին ծանոթի հետ հանդիպումով, որը ոչ միայն հետաքրքիր մի բան կպատմի, այլև հրաշալի խորհուրդ կտա կամ կառաջարկի օգնել ձեզ համար կարևոր գործում: Շատ Ձկներ հաճելի լուրեր կամ հետաքրքիր առաջարկներ կստանան, ոտքի վրա կյուրացնեն ուրիշի լավ գաղափարները և հաճույքով կզբաղվեն նրանով, ինչի մասին մինչև վերջերս ոչ մի բան չգիտեին:

Օրը հարմար կլինի ապագայի ծրագրեր կազմելու համար: Եթե պետք է շուտով պետկազմակերպությանը դիմեք, այսօր կարելի է պաշտոնական նամակ կազմել, հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

ԹԵՍՏ: Ընտրեք այն թևնոցը, որը ձեզ շատ է դուր եկել և իմացեք, թե ինչպիսի կին եք Դուք

Gayane Abovyan

Ուզում եք իմանալ ինչ հոգեվիճակում եք գտնվում ուղղակի անցեք այս փոքրիկ թեստը

Gayane Abovyan

Ընտրեք քարտը և ստացեք ուղերձ այս շաբաթվա համար

Gayane Abovyan

Աստղագուշակ․ դեկտեմբերի 16

Gayane Abovyan

Ընտրեք քարտերից մեկն ու իմացեք թե ինչ կբերի այս աշունը ձեզ

Gayane Abovyan

Որ լամպն է ձեզ ավելի դուր գաիս. Ընտրեք դրանցից մեկը և ստացեք ձեր հաղորդագրությունը

Gayane Abovyan