Հասարակություն

Լուսինե Բադալյանը` Եռաբլուրում իր ծիծաղի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Եռաբլուր» պանթեոնում հունվարի 28-ին ԶԼՄ-ների արձանագրած կադրերի վերաբերյալ, որում նա ծիծաղում է։

«Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին սոցիալական մեդիայում հայտնվեց Եռաբլուրի մոտակայքում գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որտեղ ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա, ինչի համար ուզում եմ ներողություն խնդրել։

Նաև ուզում եմ ներողություն խնդրել այն բանի համար, որ երբեք չէի կարող պատկերացնել, որ այդ օրը հայոց բանակը փառաբանելու և հայ զինվորին մեծարելու փոխարեն՝ կարող են գտնվել մարդիկ և լրատվամիջոցներ, որոնք ի վիճակի են նման մանիպուլյացիաներով, իրենց նպատակներին հասնելու համար, խաղալ նույնիսկ մեր զինվորների ծնողների զգացմունքների հետ։

Խորապես ցավում եմ կատարվածի համար։

Խոնարհումս մեր բոլոր քաջերի հիշատակի առաջ

Խոնարհումս նրանց ծնողների առաջ, ովքեր ամենաթանկն են նվիրել մեր հայրենիքին

Խոնարհումս մեր քաջ զինվորներին, ովքեր այսօր էլ պահում եմ հայրենիքի սահմանները»։

Կարդացեք նաեվ

Ցավալի է լսել, որ վարչապետը սպառնում է հանրությանը. Արա Զոհրաբյանը՝ պատվաստման պարտադրանքի մասին

Gayane Abovyan

Արհեստական ստեղծված պետություն է Ադրբեջանը, որը… Սահակաշվիլիի ՋԱԽՋԱԽԻՉ գրառումը Ադրբեջանի մասին.

Gayane Abovyan

Ժեխի՛ն նայեք, ասում ա՝ Արցախի դրոշի փոխարեն Հայաստանինը դրեք, իրանց նման ժեխերն պիտի գնան էս երկրից

Gayane Abovyan

Ալիևը ականապատ քարտեզների դիմաց տեսեք, թե ինչ է խոստացել

Gayane Abovyan

Աննա Հակոբյանը միայն խոստումներ տվեց. զոհված Վրեժ Պողոսյանի մայրը հանդիպում է պահանջում

Gayane Abovyan

Ի՞նչ լուսանկարներ է հրապարակում Լեւոն Արոնյանի կինը (լուսանկար, տեսանյութ)

Gayane Abovyan