Այս ախորժելի, սննդարար և խրթխրթան խաչապուրին բոլորին կգերի իր բույրով և համով․ Շատ հեշտ է պատրաստել, խորհուրդ ենք տալիս փորձել։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 400գ ալյուր,
- 1թ․գ․ չոր խմորիչ,
- 0,5թ․գ․ աղ,
- 250մլ կաթ,
- 2ճ․գ․ ձեթ,
- 450գ պանիր, ցանկալի է սուլուգունի,
- 2 ձու,
- 60գ կարագ:
Պատրաստման եղանակ․Առաջին հերթին խորը տարայի մեջ լցնել ալյուրը, 0,5թ․գ․ շաքարավազ, 0,5թ․գ․ աղ և խմորիչը։ Լավ խառնել։

Ավելացնել գոլ կաթը։ Ձեռքերով խառնել և խմոր հունցել։Լցնել ձեթը և նորից լավ խառնել։Ծածկել սննդային տոպրակով և թողնել տաք տեղում՝ 60 րոպե։ Տրորել և թողնել ևս կես ժամ։Խոշոր քերիչով անցկացնել պանիրը։Տապակը ծածկել յուղաթղթով և մի քիչ ալյուր լցնել։Աշխատանքային մակերեսի վրա ալյուր շաղ տալ և դնել նախապատրաստած խմորը։ Բաժանել այն 2 հավասար մասերի, ձեռքերով օվալի տեսք հաղորդել և զգույշ դնել տապակի մեջ։

Այժմ ամբողջ մակերեսի վրա պանիր լցնել և խմորի եզրերը ծալել և բերել դեպի մեջտեղի հատվածը։Խմորին կարագ քսել և ուղարկել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը։ Թխել 15 րոպե։Խաչապուրին հանել ջեռոցից, մեջտեղի հատվածում 1 ձու լցնել և մի քիչ էլ կարագ ավելացնել։ Թխել ևս 5 րոպե։Նաև խոհանոցային վրձինով հալացրած կարագ քսել խմորին և մատուցել։Բարի ախորժակ։