Ժամանց

Աստղագուշակ․ փետրվարի 16

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը բարդ, բայց արդյունավետ կլինի: Եթե շատ չշտապեք, ապա կարևոր հարցերին պատասխաններ կստանաք, գլուխ կհանեք նախկինում մեծ անհանգստություն պատճառած իրավիճակներից: Նոր համախոհներ ձեռք կբերեք, որոնց վրա կարող եք հույս դնել: Չի բացառվում՝ ավելի ուշ ընկերանաք նրանց հետ:

Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար կլինի հանգստի, քան լուրջ գործերի ու պատասխանատու հանդիպումների համար: Կուզենաք շեղվել, փոխել պայմանները, և նման հնարավորություն կունենաք: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ընկերների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

Դիտեք նաև՝

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կլինի: Աստղերի աջակցության շնորհիվ շատ բանի կհասնեք: Սակայն դա բավարար չի լինի, ձեզանից էլ ինչ-որ բան կպահանջվի: Օրինակ՝ վճռականություն ու հնարամտություն դրսևորել, լրիվ նոր բան նախաձեռնել:

Օրվա առաջին կեսին արժե ինքնուրույն գործել, այդպես ավելի հեշտ կլինի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի համատեղ նախագծերին մասնակցելու համար: Դրանք կարող են կապված լինել և՛ ձեր աշխատանքի, և՛ ձեր նախասիրության հետ: Նշված ժամանակահատվածը լավը կլինի հին կապերը վերականգնելու համար: Վատ մի զգացեք ձեր մասին հիշեցնել մարդկանց, որոնց հետ շփումները ժամանակին ուրախացրել են ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը վառ, հաջող ու ոգեշնչող կլինի: Արդեն առավոտյան կզգաք, որ եկել է այն գործը ստանձնելու ժամանակը, որը վաղուց էիք մտածել: Իսկապես, եկել է առաջին քայլերն անելու ժամանակը, դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Կգտնվեն օգնել ցանկացողներ: Դուք համախոհների ընտրության հարցում չեք սխալվի:

Դուք համառորեն կգործեք ու կհասնեք նրան, ինչը նախկինում լրիվ անհնար էր թվում: Բայց դրական միտումների ազդեցությունը միայն գործնական ոլորտում նկատելի չի լինի: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար կլինի կարևոր գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ միասին բարդ աշխատանքային հարցեր եք լուծում: Հնարավորություն կունենաք ոչ միայն քննարկել ընդհանուր ծրագրերը, այլև ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ֆինանսների ոլորտում. հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ:

Չնայած դուք կզգաք, որ այսօր շատ բանի եք ունակ հասնել ու չեք ուզենա ոչ մի րոպեն զուր վատնել, աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից ու փոքրիկ դադարներ վերցնել: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, հատկապես եթե ընկերների հետ մեկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող որոշումների, հրաշալի գաղափարների, արդյունավետ բանակցությունների օր է: Այն հարմար կլինի գործնական ոլորտում նախաձեռնող լինելու համար: Դուք շատ բան կսովորեք, և դա դժվար չի լինի: Ուրիշի փորձը օգտակար կլինի: Զգալով դա՝ դուք կլսեք գիտակ մարդկանց տված խորհուրդները:

Հնարավոր են անսովոր զուգադիպություններ, զարմանալի պատահարներ. դուք կգտնեք դրանցից օգուտ քաղելու ձևը: Չի բացառվում՝ ուզենաք փոխել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել այլ գործերի համար: Պայմանները թույլ կտան հենց այդպես էլ վարվել: Դուք չեք զղջա, որ հետևել եք ինտուիցիայի հուշումներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է կոնկրետ ձեզ համար կարևոր գործերով զբաղվելու համար: Մի հետաձգեք դրանք ուրիշների համար, աշխատեք չմոռանալ սեփական հետաքրքրությունների մասին: Դուք կգտնեք ձեր գաղափարներով այն մարդկանց հետաքրքրելու ձևը, որոնք կօգնեն դրանց իրագործման հարցում: Չի բացառվում հենց դրանից էլ սկսվի երազանքների իրագործման ձեր ուղին:

Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Ձեզ ամեն անգամ հասկանալի չեն լինի ուրիշիների արարքների մոտիվները, նրանց զգացմունքների մասին էլ դժվարությամբ գլխի կընկնեք: Բայց ամեն ինչ կպարզվի, եթե եզրահանգումների հարցում չշտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք անկախ ամեն ինչից չկորցնել ինքնատիրապետումը: Հենց հանգստություն պահպանելու և կշռադատված որոշումներ ընդունելու ձեր ունակությունից այսօր շատ բան կախված կլինի: Չարժե սրտին մոտ ընդունել մանր թյուրիմացությունները, վշտանալ, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դուք հաջողության հասնելու հնարավորություն կունենաք, բաց մի թողեք այն:

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք հասկանում ու աջակցում են ձեզ, պատրաստ են օգնել ձեր գաղափարների իրագործման հարցում: Ընկերոջ կամ մեկ այլ մտերիմ մարդու հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կիսում են ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները, աշխատում են նույն ոլորտում, ինչ դուք, կարող են կիսվել իրենց փորձով կամ լավ խորհուրդ տալ: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: Զրույցները հազիվ թե բացառապես գործնական լինեն, իսկ շփումները դրանցից հետո ավելի քիչ ֆորմալ կլինեն:

Օրը հարմար կլինի նաև տնային գործերի համար: Կարող եք գեղեցիկ իրեր ընտրել ու գնել, վերանորոգում ծրագրել ու սկսել: Երեկոն հարմար կլինի պասիվ հանգստի համար: Դուք արագ կվերականգնեք ուժերը, շուտով կզգաք, որ պատրաստ եք նոր հերոսությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն անհանգիստ ու բավական լարված կանցնի, բայց ձեզ այն դուր կգա: Նոր գաղափարներ կհայտնվեն, իսկ դրանցից մի քանիսը կկարողանաք միանգամից իրագործել: Առաջին հաջողություններին արագ կհասնեք, ավելի ուշ կարող են որոշ դժվարություններ առաջ գալ, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Ձեր գործողությունների շնորհիվ շատ բան դեպի լավը կփոխվի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Որոշ Աղեղնավորներ կհասնեն նրան, ինչի մասին վաղուց էին երազում:

Չարժե շտապել ֆինանսական հարցերը լուծելիս: Գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անկախ նրանից, թե ինչպես կսկսվի օրը, հանգստություն պահպանեք ու մի կորցրեք հաջողության հանդեպ հավատը: Ինչ-ինչ թյուրիմացություններ, գործերում դժվարություններ հնարավոր են: Բայց ամեն ինչից գլուխ հանելն անսպասելի հեշտ կլինի, եթե և՛գործեք, և՛ որոշումներ ընդունեք ինքնուրույն, պատասխանատվությունն ուրիշների վրա չգցեք:

Չեն բացառվում կենցաղային խնդիրները: Դուք դրանք արագ կլուծեք, բայց դրա համար պիտի հետաձգեք այլ գործերը կամ ծրագրված զվարճանքները: Մի հուզվեք: Ավելի ուշ դուք անպայման կլրացնեք բաց թողածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր շատ բաներից կկարողանաք գլուխ հանել: Կարող եք հանգիստ մտածել լուրջ գործերի մասին, որոշել ապագայի ծրագրերը: Բայց ավելի կարևոր կլինի այն, որ պատասխաններ կգտնեք վերջին շրջանում ձեզ հանգիստ չտվող հարցերին ու միանգամից ձեզ ավելի հանգիստ, ինքնավստահ կզգաք:

Բայց մի շտապեք կիսվել ձեր գաղափարներով ու բացահայտումներով նրանց հետ, ում դեռ լավ չեք ճանաչում: Չարժե քննարկել ուրիշների գործերը. դա օգուտ չի տա ո՛չ ձեզ, ո՛չ շրջապատողներին: Կարևոր զրույցները արժե վարել միայն ամենամտերիմ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ, բարենպաստ օր է: Այն հազիվ թե մեծ հաջողություններ բերի կամ նշանավորվի գլխապտույտ հաղթանակներով: Բայց այնպիսի խնդիրներ էլ չեն առաջանա, որոնք չկարողանայիք արագ լուծել: Դուք արագ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, լուրջ սխալներ չեք անի, իսկ եթե որոշ սխալներ էլ թույլ տաք, ժամանակին կուղղեք դրանք:

Օրը հարմար կլինի ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու համար: Կհաջողվի շատ բաների մասին զրուցել, միասին հանգստանալ, զբաղմունք գտնել, որը բոլորի համար հետաքրքիր կլինի: Եթե նախկինում ինչ-ինչ տարաձայնություններ ու կոնֆլիկտներ խախտել են հարաբերությունների ներդաշնակությունը, ապա այսօր կկարողանաք վերականգնել այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Առանց երկար մտածելու ընտրեք քարերից մեկը

Gayane Abovyan

Թեստ․ Նկարի ո՞ր կինն է փորձում գրավել տղամարդու ուշադրությունը

Gayane Abovyan

Կենդանակերպի այս նշանների մոտ ուժեղ զարգացած է 6-րդ զգայարանը:Նրանց հետ պետք է զգույշ լինեն։

Gayane Abovyan

Այս թեստը կհուշի Ձեր հոգեվիճակի մասին

Gayane Abovyan

Հունիսի 10-ի աստղագուշակ

Gayane Abovyan

Ընտրեք քարտերից մեկը և տեսեք թե ինչ է դա նշանակում

Gayane Abovyan