Ժամանց

Աստղագուշակ․ փետրվարի 17

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործնական տեսանկյունից օրը հրաշալի կլինի: Դուք բոլոր բարդ առաջադրանքներից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես հասնել ամենակարևոր նպատակներին: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական բնույթ ստանալ:

Եթե ինքնատիպ գաղափարներ, համարձակ ծրագրեր ունեք, այսօր շատերին կհետաքրքրեք դրանցով: Մարդիկ, որոնք նախկինում քննադատորեն էին տրամադրված, կփոխեն իրենց կարծիքը: Դրանում վերջին դերը չի խաղա ձեր հմայքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը կարող է բարդ լինել հատկապես շփումների տեսանկյունից: Այդ հատվածում նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ առաջ հրաշալի լեզու էիք գտնում, կարող են ձեզ սխալ հասկանալ, քննադատորեն վերաբերվել ձեր գաղափարներին, երբեմն էլ նեղանալ դատարկ բաների պատճառով: Բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, իսկ օրվա երկրորդ կեսին ձեզ բազում հաճելի պահեր են սպասվում:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի տնային գործերի և ընտանեկան ծրագրերը քննարկելու համար: Այդ հատվածը հարմար կլինի նաև հանգստի համար: Գործերում ոչ մեծ դադարը հաստատ չի վնասի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը թեթև ու ոգեշնչող կլինի: Եթե վերջին ժամանակներս խնդիրներ եք ունեցել, ապա հիմա կհաջողվի լուծել դրանք: Կարող են օգնել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հավանական են պիտանի ծանոթություններ, որոնց կհետևեն հետաքրքիր առաջարկները:

Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը: Հաճախ ստիպված եք լինելու մանրուքների վրա շեղվել, որի պատճառով դժվար կլինի ժամանակին կարևոր գործերն ավարտելը: Բայց դուք նախանձելի հնարամտություն կցուցաբերեք ու ամեն ինչից գլուխ կհանեք: Երեկոն մտերիմներից լավ նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը լարված ու անհանգիստ կլինի, բայց ոչ այնքան վատը: Սկսածը կես ճամփին մի թողեք, հիմա պիտի համառություն դրսևորեք: Ոչ բոլորը, ովքեր նախկինում խոստացել են օգնել, կպահեն իրենց խոստումը: Լավ է միայն սեփական ուժերի վրա հույս դնեք, այդպես ոչ միայն ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, այլև կկարողանաք խուսափել տհաճ պահերից:

Օրվա առաջին կեսը կարող է հոգնեցնող թվալ, իսկ երկրորդը ավելի հաճելի կդասավորվի: Այդ հատվածում ձեզ հաճելի անակնկալներ ու լավ նորություններ են սպասվում: Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է կարևոր ու բարդ գործերի, դժվար հարցերը լուծելու համար: Դուք ոչինչ չեք մոռանա ու իրար չեք խառնի, ոչ մի մանրուք ձեր աչքից չի վրիպի: Հեշտությամբ կստանաք կարևոր տեղեկատվությունն ու դրա վրա հիմնվելով՝ ճիշտ եզրահանգումներ կանեք: Հավանական են լավ նորություններ, որոնք կարող են վերաբերել ինչպես ձեզ անձնապես, այնպես էլ ձեզ համար յուրահատուկ թանկ մարդկանց:

Չի բացառվում, որ օրվա երկրորդ կեսին ստիպված լինեք սեփական գործերը թողնել և անցնել շրջապատողների մոտ առաջ եկած խնդիրների լուծմանը: Բացի այդ, շատ Առյուծների այդ հատվածը կուրախացնի հաճելի հանդիպումներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Փոքրիկ թյուրիմացություններ հնարավոր են օրվա սկզբին, բայց դուք արագ դրանցից գլուխ կհանեք, թույլ չեք տա, որպեսզի դրանք փչացնեն ձեր և մյուսների տրամադրությունը: Հետո կգա կարևոր գործերի և այն հարցերի լուծման համար հարմար ժամանակը, որոնց պատասխաններ գտնել նախկինում չի ստացվել: Հնարավոր են անսպասելի լուրեր ու ոգեշնչող նորություններ: Չի բացառվում՝ դրանց պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, բայց դուք միայն ուրախ կլինեք դրա համար:

Երեկոն հարմար կլինի տնային գործերով զբաղվելու, պիտանի իրեր գնելու, փչացած իրերը նորոգելու համար: Այդ ամենը ձեզ հոգնեցնող չի թվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը լավ կդասավորվի, եթե լսեք ինտուիցիային ու հետևեք նրա հուշումներին: Որոշ նպատակների հասնելը սպասվածից հեշտ կլինի: Հաջող զուգադիպությունը կօգնի այն հարցի լուծման հարցում, որի վրա շատերն են գլուխ կոտրել: Եթե որոշեք այսօր նոր բան ստանձնել, ապա շուտով կհասնեք առաջին հաջողություններին:

Օրվա առաջին կեսը բավական հանգիստ կանցնի, երկրորդը կարող է ձեզ զարմացնել անսովոր իրադարձություններով, անսպասելի նորություններով: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործեք: Այսօր լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք. ինչքան շուտ ստանձնեք բարդ ու կարևոր գործերը, այնքան լավ գլուխ կհանեք դրանցից: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, օգնել, եթե դրա կարիքը լինի: Սակայն ամենալուրջ հարցերը պետք է ինքնուրույն լուծել. դա ձեզանից լավ ոչ ոք չի անի:

Հրաշալի կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները: Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, այդ մարդուն հրավիրեք այնտեղ, որտեղ ձեզ լավ եք զգում: Ցանկացած զրույց անբռնազբոս կանցնի, եթե ձեզ հարմարավետ զգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե առանց մանր-մունր թյուրիմացությունների անցնի, բայց անհաղթահարելի դժվարություններ ու լուրջ խնդիրներ չի բերի: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, սակայն դուք համառ կլինեք ու կհասնեք նպատակին: Լավ է շրջապատողների հետ չվիճեք դատարկ բաների պատճառով, շատ շուտով բոլորը կհամոզվեն ձեր իրավացիության մեջ:

Արժե զգույշ լինել գումարին վերաբերող հարցերում: Ցանկալի չէ շտապելով գնումներ անելը, նույնիսկ աննշան գումարը չարժե առանց մտածելու ծախսել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին ծանոթների հետ հանդիպելու համար: Նրանք ձեզ հետաքրքիր մի բան կառաջարկեն, հրաշալի գաղափարներով կկիսվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ մի ծանրաբեռնվեք: Օրը հարմար չէ հոգնեցնող գործերի, բարդ հարցերը մենակ լուծելու համար: Լավ է, եթե ձեր կողքին լինեն ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ, որոնք կօգնեն լուծել ընթացիկ խնդիրները: Կարող եք հույս դնել հին ընկերների վրա, որոնք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար: Հնարավորություն կունենաք ձեռք բերել այն իրերը, որոնք վաղուց են դուր գալիս ձեզ: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է համախոհներ փնտրելու, նրանց հետ շփվելու համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին կվարակեք ձեր գաղափարներով, կոգեշնչեք: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել ու կփոխեն իրենց կարծիքը: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դրանցից մեկը կարող է երկարատև ընկերության սկիզբ դառնալ:

Առօրյա աշխատանքը հեշտությամբ կտրվի, դուք արագ գլուխ կհանեք ընթացիկ գործերից: Բայց նոր առաջադրանքներն էլ չափազանց բարդ չեն թվա: Ճիշտ է, դրանց լուծման համար հնարամտության կարիք է լինելու: Փորձված մեթոդները կարող են հոգնեցնող լինել, այնպես որ՝ պիտի նոր բան մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ կստացվի, չնայած՝ ոչ միանգամից: Օրվա սկզբին հնարավոր են մանր-մունր տարաձայնություններ, վեճեր: Բայց հուզվելու կարիք չկա. շուտով ամեն ինչ կհարթվի: Արժե զգույշ լինել գումարի հետ: Այդ ժամանակահատվածը հաստատ հարմար չի լինի խոշոր գործարքների մասին որոշումներ ընդունելու կամ լուրջ գնումներ անելու համար: Մի փոքր սպասեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաճելի կանցնի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Արժե նոր ու հետաքրքիր բան ստանձնել: Շատ գործերում դուք սպասվածից լավ արդյունքի կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Կարդացեք նաեվ

Ընտրեք կախարդական գրքերից մեկը և տեսեք թե ինչ փոփոխություններ են ձեզ սպասում մոտ ապագայում

Gayane Abovyan

Ահա թե ովքեր են բնավորությամբ ամենաանտանելի կենդանակերպի նշանները  

Gayane Abovyan

Հայելային թեստը կբացահայտի Ձեր բնավորության թաքնված գծերը

Gayane Abovyan

Նորալուսինը մեծ հաջողություններ կբերի հորոսկոպի այս նշաններին․․․

Gayane Abovyan

Ընտրեք թռչունին և իմացեք թե ինչ նվեր է սպասվում ձեզ ապագայում

Gayane Abovyan

ԹԵՍՏ․ ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՍԻՐԵԼԻ ՄԻՐԳԸ ԵՎ ՊԱՐԶԵՔ, ԱՐԴՅՈՔ ԿԿԱՏԱՐՎԵՆ ՁԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Gayane Abovyan