Ժամանց

Աստղագուշակ․ փետրվարի 20

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է կուտակված գործերից գլուխ հանելու, վաղուց սկսածն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու և թուլանալու համար: Եթե ժամանակը զուր չվատնեք, ապա ամեն ինչ արդեն մինչև ճաշ ավարտած կլինեք: Հետո ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու հնարավորություն կլինի: 

Երեկոն բարենպաստ կլինի ուղևորությունների ու զբոսանքների համար: Բացի այդ, այն հարմար կլինի ուսման և ցանկացած այլ զբաղմունքի համար, որը թույլ է տալիս նոր տեղեկատվություն ստանալ: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնել, աշխատեք այսօր այդ մարդու հետ շատ շփվել: Ձեր հմայքին անտարբեր չեն մնա նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված և միայն ուրիշների թերություններն են նկատում: Հնարավոր է ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբ. այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք դուք նախաձեռնող կլինեք:

Վստահեք ինտուիցիային, որն այսօր ձեզ կհուշի՝ ինչպես վարվել, կօգնի գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից ու ճիշտ որոշումներ ընդունել: Նույնը չի կարելի ասել կողքից խորհուրդների մասին, որոնք հաճախ լրիվ անօգուտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել: Եթե համարձակ ծրագրեր ունեք, անցեք դրանց իրագործմանը: Եթե ուզում եք ուղղել հին սխալը, այսօր դա անելը հեշտ կլինի: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ ձեր բոլոր նախաձեռնություններում:

Չնայած օրը լավ կդասավորվի ու մեծ հաջողությունների հասնելու շանս կտա, ձեր տրամադրությունը լավը չի լինի: Դուք կարող եք բարկանալ մանրուքների պատճառով, անհանգստանալ նրա համար, ինչը դեռ չի ստացվել ու հնարավոր է՝ երբեք էլ չստացվի: Աշխատեք ապագային լավատեսությամբ նայել. դրա համար բոլոր հիմքերը կան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ այն հազվադեպ օրերից է սպասվում, երբ ամեն ինչ ծրագրի համաձայն կընթանա, ոտքի վրա որոշումներ ընդունելու և նոր պայմաններին հարմարվելու կարիք էլ չի լինի: Դուք հանգիստ կավարտեք ավելի վաղ սկսած գործերը ու գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները՝ հարազատների հետ հանդիպումները, ընտանեկան տոները, ուղևորությունները:

Օրը հարմար կլինի գնումների համար: Դուք առանց դժվարության կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու դրա համար շատ վճարելու կարիք չի լինի: Կուրախացնեն անսպասելի աղբյուրներից ստացված դրամական մուտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շտապել պետք չէ հենց միայն նրա համար, որ դրանից օգուտ քիչ է լինելու: Կարևոր չէ՝ շտապում եք, թե ոչ. ամեն ինչ իր ժամանակին տեղի կունենա: Եթե ուզում եք կարևոր գործ ստանձնել, համոզվեք, որ եկել է դրա համար բարենպաստ պահը: Այդպես ժամանակը զուր չեք վատնի, ստիպված չեք լինի առաջին հաջողություններին հասնելու համար դժվարություններ հաղթահարել:

Օգտակար կլինի հանգստանալն ու միջավայրը փոխելը: Հիշեք, թե ուր էիք ուզում վերջերս մեկնել կամ այցելել, բայց ոչ մի կերպ չէիք հասցնում: Այսօր դուք կկարողանաք դա անել և ուրախ կլինեք, որ տանը չեք մնացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր չեք ձանձրանալու. օրն անհանգիստ ու շատ հետաքրքիր կանցնի: Իրադարձություններն արագ կզարգանան, շուրջը խառնաշփոթ կիշխի, բայց դուք հանգստություն կպահպանեք, հույզերին չեք տրվի և ամեն ինչ ճիշտ կանեք: Մտերիմները, որոնց հատուկ չէ նման ինքնատիրապետումը, ձեր աջակցության կարիքը կունենան. աշխատեք չմերժել նրանց:

Կարող եք կենտրոնանալ նոր գործերի, ոչ ստանդարտ առաջադրանքների լուծման վրա: Դուք ուրիշի օրինակին չեք հետևի ու դրված նպատակներին հասնելու սեփական եղանակը կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե շատ բան պիտի անեք, ապա ամեն ինչ կհասցնեք, նույնիսկ մի էլ կասկածեք դրանում: Այսօր ոչ ոք չի խանգարի ձեզ, չի շեղի ու ոտքի տակ չի ընկնի, իսկ դա նշանակում է, որ պիտի ստանձնեք ամենակարևորը, բարդը և ուշադրություն պահանջողը: Ուսումը հեշտությամբ կտրվի, դուք անմիջապես կմտապահեք ամենն, ինչ պետք է, գլուխ կհանեք բարդ հարցերից:

Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Նրանք կգտնեն ձեզ ուրախացնելու և հաճելիորեն զարմացնելու ձևը, գաղափարներ կտան, որոնք կուզենաք միանգամից կյանքի կոչել: Ռոմանտիկ ժամադրությունը շատ հաջող կանցնի, ամենահաճելի տպավորությունը կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսն աշխատեք հանգիստ ու հաճելի անցկացնել: Այդ հատվածի համար հոգնեցնող գործեր, պատասխանատու հանդիպումներ, տհաճ զրույցներ մի ծրագրեք: Հանգստացեք. դուք դրա կարիքն ունեք ու արժանի եք դրան:

Երեկոյան մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Երբ ձեզ առույգ և էներգիայով լի զգաք, կգա վաղուց մտածածը կյանքի կոչելու ժամանակը: Հեշտությամբ օգնականներ կգտնեք. այդպիսիք կարող են դառնալ և՛ ձեր մտերիմները, և՛ նոր ծանոթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հագեցած, բայց բավական անօգուտ կանցնի: Գործեր մտածածից շատ կլինեն և միանգամից պարզ չի լինի, թե ինչին է պետք անցնել առաջին հերթին: Եթե առաջնահերթությունները չդնեք, բավական երկար ժամանակ կանցկացնեք մի գործից մյուսին նետվելով: Դա լավագույն ռազմավարությունը չի լինի, ավելի լավ կլինի հետևողականորեն գործեք, ծրագիր կազմեք ու հետևեք դրան:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Նույնիսկ մտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա, տհաճ նկատողություններ կանեն: Բայց դուք կպահպանեք բարեհամբույր տրամադրությունը, կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր չեն ուզում բավարարվել քչով: Հնարավորություն կունենաք գլուխ հանել իսկապես լուրջ գործից, հասնել կարևոր նպատակին: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Աշխատեք ավելի շատ վստահել ձեր փորձին, այլ ոչ թե ուրիշի. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Եթե պետք է ինչ-որ մեկի հետ հաշտվեք, հարթեք հարաբերությունները, ապա այսօր նախաձեռնող եղեք: Հավանական են անսպասելի այցեր: Առանց հրավերի կարող են հյուր գալ մարդիկ, որոնց ուրախ կլինեք տեսնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է լուրջ ու բարդ գործով զբաղվելու համար: Ձեզ համար հեշտ կլինի կենտրոնանալը, կարևոր մանրուքները հաշվի առնելը և այնպիսի բաներին ուշադրություն դարձնելը, որոնք հետո կարող են վճռական դեր խաղալ: Բոլորին դուր չի գա ձեր այդ մոտեցումը, ինչ-որ մեկը կարող է ձեզ ավելորդ բծախնդրության մեծ մեղադրել: Բայց շուտով պարզ կդառնա, որ դուք ամեն ինչ ճիշտ եք արել:

Կհաջողվի նաև հանգստանալ: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ընկերների հետ հանդիպելու, նրանց հետ միասին հետաքրքիր մի բանով զբաղվելու համար: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հազիվ թե հանգիստ լինի, բայց այն ուրախ կանցնի: Զվարճալի զուգադիպություններ, զարմանալի պատահարներ ու անսպասելի հանդիպումներ շատ կլինեն, որոնք բոլորին կուրախցնեն: Չեն բացառվում անսպասելի առաջարկները: Ինտուիցիան կհուշի, որ դրանց արժե համաձայնել, և այն չի սխալվի:

Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք աշխարհիկ միջոցառումներին և կարևոր չէ՝ դա պաշտոնական տոնակատարություն կլինի, թե իմպրովիզացված ընկերական երեկույթ: Չեն ձանձրանա նաև նրանք, ովքեր կորոշեն տանը մնալ. նրանց համար հետաքրքիր գործ կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի նշաններ, որոնք ունեն երկարակեցության բոլոր հնարավորությունները

Gayane Abovyan

Աստղագուշակները պնդում են, որ խոցելի հոգի ունեցող մարդիկ ամենից հաճախ ծնվում են կենդանակերպի այս նշանների տակ

Gayane Abovyan

Ներկայացնում ենք կենդանակերպի ամենաբարի նշանին

Gayane Abovyan

Աստղագետը զգուշացրել է որ կենդանակերպի 3 նշան նոյեմբերին կբախվեն խնդիրների

Gayane Abovyan

Թեստ․ Ընտրեք թռչուններից մեկը և իմացեք, թե ինչ փոփոխություններ են սպասվում Ձեր կյանքում մոտ ապագայում․․․

Gayane Abovyan

Նայեք նկարազարդմանը ընտրեք ձեզ դուր եկած սանրվածքը ու կարդացեք նշանակությունը

Gayane Abovyan