Ժամանց

Քարերի հորոսկոպ. Ձեր հանքաքարը՝ ըստ կենդանակերպի նշանի

Դեռևս հինավուրց ժամանակներում նկատվել է, որ թանկարժեք քարերն ընդունակ են ուժեղ ազդեցություն ունենալ մարդու վրա: Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համապատասխանում է իր հանքաքարը, որն իր տիրոջը հաջողություն է բերում, ուժեղացնում է նրա դրական որակները և օգնում է կյանքում հասնել ամեն ինչի:

Դիտեք նաև՝

Խոյ– Խոյերին համապատասխանում է ցիտրինը: Ցիտրինը կենտրոնացնում է իր մեջ արեգակնային էներգիան, դրա համար էլ լավ ազդեցություն է ունենում կրակի տարերքի նշանների վրա: Այս քարն ունի հաջողությունը և փողը գրավելու հատկություն: 

Ցուլ– Ցուլերի քարը նռնաքարն է: Նռնաքարը կայունության և նպատակասլացության սիմվոլն է: Հինավուրց ժամանակներում տղամարդ-մարտիկները կրում էին այն, որպեսզի պաշտպանեն իրենց վիրավորվելուց: Իսկ աղջիկները, որպեսզի գրավեն սերը: 

Երկվորյակներ– Երկվորյակներին հաջողություն կբերի տոպազը: Տոպազը կայունացնում է տիրոջ հոգեկան վիճակը և օգնում է կյանքում ընտրել ճիշտ ճանապարհ: Իզուր չէ, որ նավաստիներն այն համարում են իրենց թալիսմանը: Տոպազն ավելացնում է մարդու լրջամտությունը: 

Խեցգետին– Խեցգետինների վրա բարենպաստ ազդեցություն է ունենում ծիածանաքարը (опал): Այս քարն ազատում է վատ մտքերից, վախերից և անվստահությունից: Ծիածանաքարն իր տիրոջն օժտում է համբերատարությամբ և այլ մարդկանց զգացմունքները լավ հասկանալու ընդունակությամբ, դրա համար էլ վաղ ժամանակներից համարվում է ամուր սիրո սիմվոլ: 

Առյուծ– Առյուծի քարը սաթն է (янтарь): Սաթը հանդիսանում է հզոր հմայիլ էներգետիկ հարվածներից պաշտպանվելու համար: Այն տիրոջը տալիս է ուժ և բարձրացնում է կենսունակությունը: Սաթը գրավում է սերը և օգնում է հասնել նպատակներին: 

Կարիճ– Կարիճների քար-թալիսմանն ակվամարինն է: Հին իմաստուններն ակվամարինը համարում էին ամենաուժեղ քարերից մեկը: Այս քարը տիրոջն ազատում է կործանարար կրքերից, օգնում է ուղղել էներգիան ճիշտ հունով և ուժեղացնում է «6-րդ զգայարանը»: 

Աղեղնավոր– Աղեղնավորի քարը սուտակն է (рубин): Սուտակը սիրո, կրքի, ուժի և առողջության սիմվոլն է: Սուտակը հաջողություն է բերում գործերում, պաշտպանում է դժբախտ պատահարներից:

Այծեղջյուր– Այծեղջյուրներին համապատասխանում է ռոդոնիտը, քար, որին հին ժամանակներում կապում էին Կյանքի ծառի հետ: Համարվում է, որ այն ընդունակ է հաղորդել էներգիա և ստիպել հավատալ ամենալավին: Ռոդոնիտն օգնում է գտնել անձնական երջանկություն և ստեղծել ամուր ընտանիք: 

Ջրհոս– Ջրհոսներին բարեկեցություն է բերում փիրուզը: Փիրուզն օգնում է հասնել երջանկության սիրո մեջ, պահում է տիրոջը սխալ քայլերից և պահպանում է խաղաղություն նրա ընտանիքում: Հանքաքարը նպաստում է աշխատանքային վերելքին: 

Ձկներ– Ձկների թալիսմանը խրիզոլիթն է: Խրիզոլիթը նպաստում է մարդկանց միջև փոխըմբռնման հասնելուն, ընկերությանը և սիրուն: Քարը բարելավում է տիրոջ մտավոր պրոցեսը և գրավում է ֆինանսական բարեկեցությունը: 

Կարդացեք նաեվ

Հուլիսի 19-ի աստղագուշակ

Gayane Abovyan

Ըստ հանդերձանքի՝ կարո՞ղ եք որոշել, թե պատանիներից ով է աղքատ

Gayane Abovyan

Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն 2 նշաններին, որոնց առաջիկա շաբաթվա ընթացքում ծանր փորձություններ են սպասվում

Gayane Abovyan

Ինչպես են բնութագրում մարդիկ Կարիճներին 10 փաստ Կենդանակերպի Կարիճ նշանի մասին

Gayane Abovyan

Հրաշքներ լինում են. Կենդանակերպի 3 նշանների կյանքը կփոխվի դեպի լավը մինչև ապրիլի կեսերը

Gayane Abovyan

Հորոսկոպի 3 նշան, ում պահապան հրեշտակները միշտ պաշտպանում են իրենց

Gayane Abovyan