Այսօր ուզում եմ Ձեզ հետ կիսվել ամենօրյա աղցանի նոր ու հաջող բաղադրատոմսով։ Առաջին անգամ չէ, որ պատրաստում եմ, բայց միշտ գոհ եմ օրիգինալ համից, մթերքների հաջող համադրությունից և պատրաստման արագությունից։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Պահածոյացված ոլոռ — 1 բանկա
- Գազար կորեական ոճով — 200-250 գ
- Եփած ձու — 4-5 հատ
- Սամիթ — ըստ ճաշակի

Տնական մայոնեզի համար.
- Պահածոյացված ոլոռի հեղուկը — 50 մլ
- Բուսական յուղ — 150 մլ
- Կիտրոնի հյութ — 1 ճ.գ.
- Մանանեխ — 1 թ․գ․
- Աղ — 1/4 թ․գ․
Այս համեղ աղցանի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Կստացվի շատ համեղ և ախորժելի։ Բարի ախորժակ։