Հասարակություն

Թող իրենք իրենց քննեն, արդյունքներից բավարարվեն և հաճույք ստանան. Օհանյանը՝ քննիչ հանձնաժողովի մասին

«44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ընդամենը մեկ նիստ է արել, բայց արդեն սլաքներն ուղղվել են նախկինների, զինվորականների կողմը, այնինչ պարտություն է կրել պետությունը, և պատասխանատու է պետական կառավարման համակարգը»,- այս մասին  նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Քաղաքական ուժերի մեջ լուրջ բևեռացում կա, իսկ քննիչ հանձնաժողովում մեծամասնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է, իրենք իրենցն են առաջ տանելու, այդ պատճառով մենք օրենսդրական փաթեթ ենք պատրաստում, որ ԱԺ- ից դուրս ստեղծվի հանձնաժողով, որտեղ հավասար ներկայություն կունենան բոլոր քաղաքական ուժերը, նաև Արցախից, ՄԻՊ-ից  և փորձագիտական շրջանակներից ներկայացուցիչներ կլինեն»,- ավելացրեց նա:

Օհանյանի կարծիքով, Աժ անվտանգության պաշտպանության հանձնաժողովն ի վիճակի չէ վեց ամսում պետական ապարատի 44-օրյա աշխատանքի գնահատականը տալ. «Իշխանությունը ցանկանում է ձեռքի հետ, ոտքի վրա կատարի քննիչ հանձնաժողովի աշխատանքը, իսկ մեր առաջարկած հանձնաժողովը պետք է զբաղվի միայն այդ գործով և գնահատական տա գործադիր, օրենսդիր և դատական համակարգի ուժային կառույցների գործունեությանը: Այս խեղկատակությանը չենք մասնակցելու, քանի որ նպատակն է օրակարգը շեղել և սլաքներն ուղղել մարդկանց վրա, որոնք պետական, ռազմական կառավարման համակարգում լծակ չեն ունեցել: Իրենք թող  իրենց քննեն, արդյունքներից բավարարվեն և հաճույք ստանան, մեր համոզմամբ, այդ հանձնաժողովն օբյեկտիվ գնահատական չի տալու»:

Անդրադառնալով պատերազմում կրած պարտությանը և գեներալներին ուղղված մեղադրանքներին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ պետք է  հասկանալ՝ ինչո՞ւ պետական և ռազմական կառավարման համակարգը չի կարողացել իր առջև դրած խնդիրները կատարել, ինչո՞ւ է իշխանությունը պետական կառավարման համակարգը քայքայել։

«Շանթ 2015 զորավարժության ընթացքում փորձարկվել է պետական ապարատը, թե ինչպես խաղաղ պայմաններից պետք է անցնեն պատերազմական պայմանների, ռազմական դրության ժամանակ ինչպե՞ս պետք է կառավարվի ողջ գործընթացը, և յուրաքանչյուր գերատեսչություն ինչ պետք է անի բանակի թիկունքը ամուր պահելու համար: Նախկինում նշանակված գեներալներն առաջին ազատամարտի ժամանակ հաղթանակ են տարել, շատերը վերապատրաստվել են, ռազմական բարձրագույն կրթություն են ստացել, և բանակի առջև դրված քննությունը բարձր մակարդակով են հանձնել: Պահպանել են Արցախը և ՀՀ-ն, իրենց ժամանակ Արցախը կուռ կառույց է եղել, այս իշխանությունն է, որ ուշադրություն չի դարձրել կառավարմանը: Ոչ ճիշտ ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, ոչ լիարժեք առաջարկությունների որոշումների ընդունումը հանգեցրել է այս իրավիճակին: Իմ համոզմամբ, ժողովրդին համախմբելու, ճիշտ մոբիլիզացնելու դեպքում պատերազմում հաջողություններ կունենայինք»,-հավելեց Օհանյանը:

Կարդացեք նաեվ

Զինվորի տուն Արմեն Մուրադյան

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը շարունակում է «Կալցո» օպերացիան, պատերազմն ավարտված չէ. Եղիշե Պետրոսյան

Gayane Abovyan

Նիկոլն Ալիևին ասել է, որ ուզում էր ամբողջ Արցախը հանձնել, բայց ռուսները չեն թողել

Gayane Abovyan

Խոցված «Sոչկա-Ու»-ի բեկոɲներն ընկել են բնակելի թաηամասի վրա․ եɲեխա է զոႹվել (տեսանյութ)

Gayane Abovyan

Ողջ ազգը լացելով է դիտում սա. Սահմանից հրատապ Տագնապ

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անպայման հասնելու ենք Փաշինյանի հրաժարականին. Ռոբերտ Քոչարյան

Gayane Abovyan