Առողջություն

Աչքերի շուրջ կնճիռները կարող եք հեռացնել առանց կոսմետոլոգիական միջամտության։ Երկու պարզ, բայց շատ արդյունավետ միջոց

Աչքերի շուրջ մաշկը բարակ է և նուրբ, և դրա համար նախատեսված միջոցները պետք է լինեն հատուկ, ավելի նուրբ, քան դեմքի այլ հատվածների համար։ Ճիշտ է, կան ունիվերսալ միջոցներ, որպես ցերեկային/գիշերային խնամք + աչքերի շուրջ մաշկի համար։ Ինձ համար սա լավագույն տարբերակն է։ Ես ունեմ կորեական պրեմիում շարք՝ դեմքի կրեմ + տոնիկ զգայուն մաշկի համար։

Դիտեք նաև՝

Մոտ մեկ ամիս է, ինչ օգտագործում եմ և շատ գոհ եմ։ Դե, ով նախընտրում է խնամքի միջոցներ պատրաստել պարզ բաղադրիչներից, հիշեք՝ ոչ բոլոր տնական դիմակները կարելի է քսել աչքերի շուրջը։ Դրա օրինակն է ձվի սպիտակուցով հայտնի դիմակը։ Աչքերի տակի մաշկի համար, հատկապես մաքուր տեսքով, այն հարմար չէ։

Սպիտակուցը ձգում և չորացնում է մաշկը՝ դրանով իսկ խորացնելով առկա կնճիռները։ Այսօր կկիսվեմ Ձեզ հետ մի հիանալի դիմակով, որի մասին հավանաբար ձեզանից շատերը գիտեն։ Դիմակը գործում է հենց առաջին օգտագործումից։ Սնուցում է մաշկը, նվազեցնում մանր կնճիռները։ Իսկ եթե դա անեք կանոնավոր կերպով, այն կհարթեցնի ավելի խորը կնճիռները։

Ձեզ անհրաժեշտ է ընդամենը երկու բաղադրիչ՝ կաթ և հատիկավոր խմորիչ․

Վերցրեք մի թեյի գդալ խմորիչ և մեկ թեյի գդալ տաք կաթ: Խմորիչը լուծեք կաթի մեջ, պետք է ստացվի նրբաբլիթի խմորի խտություն։ Թողեք 20 րոպե, ապա խոզանակով քսեք աչքերի շուրջ մաշկի վրա։ Պահեք 15 րոպե և լվացեք տաք ջրով։ Լվանալուց հետո կրեմ քսելու կարիք չկա։

Կարդացեք նաեվ

Հրաշալի բաղադրատոմսեր՝ հոդատապից ազատվելու համար․ Այս պարզ, բայց օգտակար միջոցները կօգնեն Ձեզ պայքարել խնդրի դեմ

Gayane Abovyan

11 փոփոխություններ, որոնք տեղի են ունենում ձեր մարմնի հետ, երբ դուք ձու եք ուտում

Gayane Abovyan

Լուծվող սուրճը վտանգավոր է առողջության համար. բժիշկներ

Gayane Abovyan

Փորձե՞լ եք գազարից ու սխտորից պատրաստված հյութ

Gayane Abovyan

Դդմի հյութը՝ կիտրոնով և նարնջով. Անչափ համեղ, օգտակար ըմպելիք

Gayane Abovyan

Աշխարհում ավելի օգտակար ըմպելիք գոյություն չունի. Լցնում եմ բանկաների մեջ ու ողջ տարին օգտագործում

Gayane Abovyan