1. Վախ
Եթե Դուք ընտրել եք առաջին նկարը, ապա Ձեզ սիրո մեջ գերակշռում է վախը։ Հավանաբար, անցյալի դժվար հարաբերությունները Ձեզ ցավ են պատճառել կամ Ձեզ ինչ-որ խնդիր է տանջում: Իսկ ի՞նչ անել, եթե Ձեզ հիմա հնարավորություն է տրված։ Դուք կհիշե՞ք այն վախերը, որոնց միջով անցել եք: Դուք ավելի ազատ չե՞ք զգա, երբ հաղթահարեք այս վախերը և բուժեք բոլոր վերքերը:
Դիտեք նաև՝
2. Կյանքի նախագիծ
Եթե Դուք ընտրել եք այս կերպարը, ապա Ձեզ համար ամենակարևորը ապահով ապագան է, և սա Ձեր գլխավոր առաջնահերթությունն է՝ միտքը։ Դուք պետք է իմանաք, որ ունեք անվտանգություն, կայունություն և ընդհանուր ծրագիր, Դուք գտնվում եք մի վայրում, որտեղ կարող եք բացվել և ցույց տալ, թե ով եք Դուք: Չեք հավատում այն սիրային հարաբերություններին կամ ռոմանտիկ կրքերին, որոնք ավարտվում են նույնքան արագ, որքան սկսվում են: Որովհետև սերը կառուցված է երկար արկածի պես, և դա է միակ իրական սերը:
3. Իմպուլս
Եթե Դուք ընտրել եք այս նկարը, ապա սիրո մեջ Ձեզ անկասկած մղում են ազդակները։ Դուք քիչ բան գիտեք ռացիոնալ և վերլուծական սիրո մասին։ Տարվում եք այն ամենով, ինչ զգում եք, երբեմն չափազանց շատ: Դուք այն մարդկանցից եք, որոնց չի հետաքրքրում, թե ինչ են մտածում ուրիշները, նրանք Ձեզ համար պարզապես ֆոն են։ Երբեմն սա կարող է խնդիր լինել: Ձեզ համար ամենակարևորը հավասարակշռություն գտնելն է։
4. Սիրտ
Եթե Դուք ընտրել եք այս նկարը, ապա Դուք կարող եք տեսնել և զգալ ամենամաքուր սերը: Դուք մի մարդ եք, ով չի վախենում լսել իր սրտին ավելի շատ, քան իր միտքերին: Դուք այն մարդկանցից եք, ովքեր սիրում են ժամանակից ու հեռավորությունից դուրս։ Որովհետև երբ երկու սրտեր վերևից վերամիավորվում են, ոչինչ և ոչ ոք չի խզի այս սուրբ կապը:
5. Առեղծված
Եթե ընտրել եք այս կերպարը, ապա սիրո մեջ Ձեզ կառավարում է առեղծվածը։ Ձեզ գրավում է այն, ինչը Դուք չեք կարող հեշտությամբ լուծել և պետք է կամաց-կամաց հանելուկի պես վերծանեք։ Ահա թե ինչն է ստիպում Ձեզ ամենաշատը սիրահարվել: Ձեզ ոչ թե տեսանելին է հետաքրքրում, այլ առեղծվածայինը։