Հասարակություն

Ապրիլի 1-ից գազի գինը բարձրանում է. որոշումը հաստատվեց

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.

1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

2) Բնակչությանը (բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների՝ տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար) վաճառվող բնական գազի համար՝ 143700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

4) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

5) վերը նշված 1-4-րդ կետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 143700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։

Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի ապրիլի 1-ից:

Կարդացեք նաեվ

Վաղը, երբ ռումբերը Երևանի կենտրոնում պայթեն, էլի՞ ես գործի գնալու

Gayane Abovyan

ՀՐԱՏԱՊ. Ուկրաինայի զինված ուժերը, թողնելով ռազմական տեխնիկան, լքում են…

Gayane Abovyan

Էրդողանը հազիվ է կանգնած մնում

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Գրիգորյանի մահվան գործով Արմավիրի բանտից փաստաթղթեր են պահանջել. ովքեր կհարցաքննվեն

Gayane Abovyan

Ռուսական զոɲքերի ծայրը չեɲեվացող շաɲասյունը Դոնբասի ուηηությամբ (տեսանյութ)

Gayane Abovyan

Հրապարկվել է աշխարհի վերջին ամսաթիվը. Ահա թե երբ է մարդկությունը վերանալու՝ ըստ մեծն գիտնականի

Gayane Abovyan