Առողջություն

8 միջոց անտանելի հազից ազատվելու համար

Խմեք

ավելի շատ ջուր․Ձեռք բերեք սովորություն` յուրաքանչյուր 2 ժամը մեկ խմեք 1 բաժակ ջուր: Սա կօգնի Ձեզ քչացնել լորձը և թեթևացնել բրոնխները:Պատրաստեք տնական քսուք մրսածության դեմ․Ապակե տարայի մեջ խառնեք հավասար քանակությամբ ձիթապտղի յուղ, կոկոսի յուղ և մեղրամոմ: Կափարիչով սերտորեն փակեք բանկան, թափահարեք խառնուրդը:

Դիտեք նաև՝

Դրեք բանկան սառը ջրով լի կաթսայի մեջ և դրեք կրակի վրա: Ջրի եռալուց հետո բանկան հանեք, բացել և խառնեք խառնուրդը, սառեցրեք: Ավելացրեք մի քանի կաթիլ անանուխի և էվկալիպտի եթերայուղ: Սպասեք, որ խառնուրդն ամբողջովին սառչի:Շնչեք գոլորշի․Մեր տատիկների հին բաղադրատոմսը կեղևով եփած կարտոֆիլի գոլորշին շնչելն է: Եվս մեկ տարբերակ է նաև շնչել տաք ջրի մեջ ավելացված էվկալիպտի կամ սոճու եթերայուղի գլորշին: Էվկալիպտը հակաբակտերիալ միջոց է, այն փափկացնում է լորձը, սոճու յուղը խորխաբեր է, որը թեթևացնում է բորբոքումը:

Կայենյան պղպեղի օգտագրծում․Այս համեմունքը ունակ է հրաշքներ գործել մազերի և մաշկի համար: Կապսաիցին նյութի շնորհիվ պղպեղն ունի կծու, այրող համ: Այն հիանալի կերպով մաքրում է փակված քիթը և թոքերում կուտակված լորձը:Օգտագործեք սուսամբարի եթերայուղ․Սուսամբարը պարզապես պիցցայի բաղադրիչ չէ: Այն խորհուրդ է տրվում բրոնխիտի համար, քանի որ այն ունի հակաբակտերիալ հատկություններ և պահպանում է բրոնխների առողջությունը:Կոճապղպեղի և մեխակի խառնուրդ․Այս բաղադրատոմսի բոլոր բաղադրիչները լավ են պայքարում մրսածության դեմ և ուժեղացնում են իմունային համակարգը: Կաթսայի մեջ լցրեք 2 լիտր ջուր և կրակի վրա դրեք: Ջրի մեջ ավելացրեք մի պտղունց դարչին, 10 մեխակ և մեկ ճաշի գդալ քերած կոճապղպեղ:

Խառնեք խառնուրդը, հասցրեք եռման աստիճանի, եփեք մի քանի րոպե: Խմեք տաք վիճակում:Սխտորը ճիշտ օգտագործեք․Սխտորը և՛ հակավիրուսային է, և՛ բնական հակաբիոտիկ: Բայց ինչպե՞ս պետք է սխտորն օգտագործել մրսածության համար: Փորձեք այս բաղադրատոմսը. Կաթսայի մեջ լցրեք 250 մլ կաթ: Դրան ավելացրեք մեկ ճաշի գդալ աղացած սխտոր: Խառնուրդը եռացրեք: Թողեք մի քանի րոպե եփվի: Օգտագործեք տաք վիճակում։Մի մոռացեք մեղրի մաս Կիտրոնով թեյին կամ ջրին ավելացրեք 1 թեյի գդալ մեղր՝ կոկորդի ցավը թեթևացնելու համար:

Կարդացեք նաեվ

Կանաչեղենի մասին օգտակար և առողջարար տեղեկություններ

Gayane Abovyan

Որոնք են թարխունի օգտակար հատկությունները… Իմանալով սա՝ կանաչին ավելի հաճախ կօգտգագործեք…

Gayane Abovyan

Հայկական ամենաօգտակար խոտաբույսերի հնգյակը

Gayane Abovyan

Շաքարային դիաբետի ախտանշաններն ու բուժիչ նվազեցնող սննդակարգը

Gayane Abovyan

Թութը ի՞նչ ծանր հիվանդություններ է բուժում

Gayane Abovyan

Հավկիթի բուժիչ հատկությունները. 5 դեղատոմս

Gayane Abovyan