Առավոտյան ընդամենը մեկ բաժակ տաք ջուրը կվերականգնի Ձեր օրգանիզմի առողջությունը․․․Ահա թե ինչ օգտակար հատկութ-
յուններ ունի այն։ Տիբեթցի բժիշկները վստահ են, որ առավոտյան դատարկ ստամո քսին մեկ բաժակ տաք ջուրը երկա րացնում
է կյանքը 10 տարով։ Տաք ջուրը խոնավացնում է ստամոքսը, սպանում է գիշերվա ընթացքում դրա մեջ կուտակված մանրէները։ Չի-
նաստանում երեխաներին մանկուց սովորեցնում են ուտելուց առաջ տաք ջուր խմել։

Նույնիսկ սրճարաններում և ռեստորաններում, մինչև պատվիրատուի պատվերը բերելը, նրան մի բաժակ տաք ջուր են մատուցում։
Այուրվեդան պնդում է, որ արթնանալուց հետո մեկ բաժակ տաք ջուրը կօգնի ազատվել միգրենից, արյան բարձր ճնշումից, անեմիա-
յից, գիրությունից, արթրիտից և այլ հիվանդություններից։ Իհարկե, այս հայտարարություններում ողջամտություն կա։Սառը ջրից օր-
գանիզմը չի արթնանում, այլ ցնցում է ապրում և միացնում ազդանշաններ, որոնք ուղղված են ջուրը տաքացնելուն մինչև օպտիմալ
ջերմաստիճանը` մարմնի ներքին ջերմաստիճանը:
Առավոտյան մեկ բաժակ տաք ջրի շնորհիվ բարելավվում է նյութափոխանակությունը, մաքրվում է արյունը և ուժեղանում են մաշկի,
երիկամների և լիմֆատիկ համակարգի միջոցով օրգանիզմի դետոքսիկացման գործընթացները։ Լեղու արտահոսքը բարելավվում է,
օրգանիզմն աստիճանաբար արթնանում է, և մարսողական համակարգը շատ մեղմ է աշխատում՝ առանց ցնցումների և ծանրաբեռ-
նվածության։Նման ամենօրյա առավոտյան պրոցեդուրաների արդյունքը կլինի մաքուր մաշկ՝ առանց յուղոտ փայլի և պզուկների,քա-
շի հանկարծակի կորուստ՝ առանց ջանք գործադրելու և արյան ճնշման նորմալացում։

Մի եռացրեք, այլ ամեն առավոտ գոլացրեք մեկ բաժակ ջուր և խմեք դանդաղ, փոքր կումերով։ Մի շտապեք նախաճաշել, սպասեք
մոտ 20 րոպե: Իսկ արդյունքը տեսնելու համար փորձեք դա անել, Դուք հաճելիորեն կզարմանաք:
Ապրեք առողջ, եղեք գեղեցիկ