Շոու-բիզնես

Բախտավոր լինեք… Սուպեր Սաքոն և Օկսի Ավդալյանը՝ հարսանեկան կերպարներով. տեսեք՝ ինչպես է նրանց շնորհավորել Սարոն (լուսանկար, տեսանյութ)

Համացանցում հայտնվել են  Սուպեր Սակոյի և Օկսի Ավդալյանի լուսանկարները, որոնցում նրանք հարսանեկան կերպարներով են:

Նրանք այս առիթով ոչինչ չեն մեկնաբանել, սակայն, թերևս, այս կադրերը նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակից են:

Սարոն նույնիսկ սթորի էր հրապարակել, որում մաղթանքներ էր հղել «նորապսակներին»:

Հավելենք, որ զուգերգների հարցում Սուպեր Սաքոն մեծ հաջողություն ունի:

Նրա և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը միջազգային հիթ է դարձել:

Այն ռեկորդային՝ 196 միլիոն դիտում ունի:

Չնայած նման հաջողությանը՝ լուրեր էին պտտվում, որ Սուպեր Սաքոն եւ Սպիտակցի Հայկոն վիճել էին, ընդ որում՝ հենց տվյալ երգի պատճառով:

Տարաձայնությունները, կարծես թե,  այլեւս անցյալում են: Այդ եզրահանգմանն ենք գալիս՝ դիտելով երգիչ Սարոյի ինստագրամյան սթորիները, որոնցում նա ներկայացրել էր, թե ինչպես են երգիչները գրկախառնվում:

«Վերջապես այսքան տարի «Մի գնայի» փողերը Սաքոն գռփեց, իսկ հիմա Հայկոյին բերել է թանկանոց Ռոլեքս: 100 հազար դոլար ծախսեցիր էդ փողերից, ապրի իմ ախպեր Սաքոն»:

Կարդացեք նաեվ

Հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ

Gayane Abovyan

Որոշեցի,որ չեմ ուզում երեխաս ապրի այն երկրում, որը հիմա մենք ունենք. Ագնեսա Շահնազարյան

Gayane Abovyan

Ընկերս… միայն իմանաք՝ ինչ կապ ուներ Մհերը օրերս մահացած Պիեռ Նարցիսի հետ

Gayane Abovyan

Բացառիկ Կադրեր՝ Սոնա Ռուբենյանի հարսանիքից

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան է արժեցել Անդրանիկ Հարությունյանի եգիպտոսյան հանգիստն ընտանիքի հետ

Gayane Abovyan

Միայն տեսնեք՝ ինչ շքեղ է անցկացնում Լիա Զախարյանն իր հանգիստը

Gayane Abovyan