Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Հռիփսիմե Հակոբյանը 20 կգ քաշ է կորցրել:

Ըստ մեր տեղեկությունների՝ նա նաեւ վիրահատություն է կատարել:
Մեր աչքից չի վրիպել, որ այդքան նիհարած երգչուհին շատ ինքնավստահ է դարձել:

Այդ եզրահանգման ենք եկել՝ դատելով նրա վերջին հրապարակումներից:

Հավելենք, որ մինչ այդ երկրորդ անգամ մայրանալուց հետո երգչուհին չէր կարողանում վերականգնել նախկին քաշը:

Ավելի սլացիկ երեւալու համար նա պարբերաբար դիմում էր ֆոտոշոփի օգնությանը:

Երբեմն երգչուհին այնքան էր չափն անցնում, որ, մեղմ ասած, «խայտառակվում» էր:
Հիշեցնենք, որ Հռիփսիմեն և Մարտինը վերջին տարիներին պարբերաբար ԱՄՆ են մեկնում:
Կրտսեր որդուն Հռիփսիմեն հենց այնտեղ էր ծննդաբերել:
Չնայած նրանք պաշտոպանես չեն հաստատում, սակայն ըստ լուրերի՝ ԱՄՆ-ում վերջնականապես հաստատվելու որոշում են կայացրել:
Այս պահին նույնպես Միացյալ Նահանգներում են գտնվում: