Առողջություն

Ահա թե ինչպես պետք է օգտագործեք դդմի սերմերը՝ ճիճուներից, խոլեստերինից, տրիգլիցերիդներից, դիաբետից, փորկապությունից և մի շարք այլ խնդիրներից ազատվելու համար

Դդմի սերմերը պարունակում են 44% -ից 50% յուղային ֆրակցիա (հարուստ է մոնո- և պոլիչհագեցած ճարպաթթուներով), մանրաթելերի բարձր պարունակություն (23-27%), սպիտակուցներ (37% -ից 40%), հարուստ հանքանյութերով, հատկապես ցինկ, մագնեզիում, կալիում, վիտամիններ, ֆոլաթթվի աղեր (ֆոլաթթուներ) և այլ սննդանյութերով:

Դդմի սերմերը հակաբորբոքային հատկություն ունեն հատկապես շագանակագեղձի և միզուղիների համակարգի հիվանդությունների դեպքում։ Դդմի սերմերը մագնեզիումի լավ աղբյուր են, և ըստ ֆրանսիական ուսումնասիրությունների՝ արյան մեջ մագնեզիումի 40%-ով բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում և ունեն ավելի քիչ լուրջ հիվանդություններ: Սերմերը ավելի բուժիչ են, երբ ուտում են թարմ և հում վիճակում։

Իսկ դրա համար ավելի լավ է դրանք թրջել մեկ գիշերվա ընթացքում, իսկ առավոտյան ուտել։ Աղով համեմված և տապակած դդումի սերմերը չունեն բուժիչ հատկություններ և սննդային արժեք։ Հագեցած ճարպաթթուներով հարուստ յուղը, որը պարունակվում է դդմի սերմերում, դրական արդյունքներ է տալիս միզապարկի և շագանակագեղձի խնդիրների (հիպերպլազիա) բուժման համար։

Դդմի սերմերի այլ առավելությունները.

Օգտակար է սրտի առողջության համար. դդմի սերմերի մեջ պարունակվող յուղն իր բաղադրությամբ համեմատելի է ձիթապտղի յուղի հետ:

Արյան բարձր ճնշում: Դրանք հարուստ են կալիումով, որը կարևոր դեր է խաղում արյան ճնշման վերահսկման գործում:

Փորկապություն. դդմի սերմերում մանրաթելերի կոնցենտրացիան բավականին բարձր է, ինչի ամենօրյա օգտագործումը դարձնում է հիանալի միջոց փորկապության կանխարգելման և բուժման համար:

Մաշկ, մազեր և տեսողություն. դդումի սերմերը հարուստ են վիտամին E-ով, ճանաչված հակաօքսիդանտ ակտիվությամբ և դրանց ամենօրյա օգտագործումը պայքարում է ոչ միայն մաշկի, այլ ամբողջ օրգանիզմի բջիջների վաղաժամ ծերացման դեմ: Դրանք նաև հարուստ են վիտամին A-ով, որը կանխում է աչքի հիվանդությունները, հատկապես՝ մակուլյար դեգեներացիան և կատարակտը։

Շագանակագեղձ. Համարվում է շագանակագեղձի և միզուղիների խնդիրների կանխարգելման լավագույն բնական միջոցներից մեկը:

Վերացնում է մակաբույծները. Բուժման մեկ դոզայի համար ցուցումը 100-ից 150 գրամ է (երեխաներ) և 200-ից 250 գրամ (մեծահասակներ) դատարկ ստամոքսին:

Դդմի օշարակ՝ ասթմայի, հազի և բրոնխիտի համար․

Բաղադրությունը

  • 60 գրամ դդմի սերմեր
  • 2 ճաշի գդալ բնական մեղր
  • 200 մլ մաքրված ջուր
  • 20 կաթիլ պրոպոլիսի ալկոհոլային թուրմ

Պատրաստման եղանակը․

Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերով այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։ Ընդունել 1 թեյի գդալ օրական 5 անգամ։ Այն կարող են օգտագործել 2 տարեկանից բարձր երեխաները, սակայն 2-ից 7 տարեկան հասակում դոզան պետք է կրճատվի մինչև կիսով չափ:

Դդմի սերմերի ալյուր խոլեստերինի, տրիգլիցերիդների, շաքարախտի և փորկապության համար․

Բաղադրությունը․

Թողեք սերմերը մի քանի ժամ թրմվեն ջրի մեջ և լվացեք։ Այնուհետև չորացրեք սենյակային ջերմաստիճանում։ Չորացրած սերմերը լցրեք բլենդերի մեջ և մանրացրեք, մինչև ստացվի նուրբ փոշի։ Պահպանեք ալյուրը կափարիչով տարայի մեջ։ Առաջարկվող չափաբաժինը օրական 3 ճաշի գդալից ոչ ավելին է:

Կարդացեք նաեվ

Գազարի 12 հիանալի հատկությունները՝ մաշկի, մազերի և առողջության համար

Gayane Abovyan

Յոդն անչափ օգտակար Է հատկապես կանանց համար. Այս մասին շատերը չգիտեն

Gayane Abovyan

Սխտորի լիկյոր, որը փրկում է 100 հիվանդություններից. վստահեք ժողովրդական բժշկությանը

Gayane Abovyan

Եզան լեզու( Ջրախոտ)ունի ապշեցնող բուժիչ հատկություն,հզոր դեղամիջոց է բժշկության մեջ

Gayane Abovyan

Ճակնդեղ․ Հրաշք բանջարեղենի առողջարար կիրառումներ

Gayane Abovyan

Հզոր հյութ, որը ունակ է բուժել դիաբետը, կանխել ինսուլտը և բուժել ավելի քան 25 հիվանդություններ

Gayane Abovyan