Հասարակություն

ՏԵՍԱԱՆՅՈՒԹ. Ինչ կապ ունի վրանում մահացած տղամարդու դեպքն ընդդիմադիրների բնակարանների խուզարկությունների հետ

Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ վաղ առավոտից ընդդիմադիրների աջակիցների բնակարաններում խուզարկություններ են: Մասնավորապես ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը հայտնել էր, որ վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի շրջանային խորհրդի կազմակերպչի տանը:

Հենց հիմա իշխանության ուղիղ հրամանով խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում: Այս մասին գրել էր «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:

Այս պահին դավաճանի հրահանգով ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում: Հայտնել էր ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Այսպիսով, ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե կոնկրետ ինչ դեպքով են իրավապահները մտել վերոնշյալ անձանց բնակարաններ եւ ինչ նպատակ են հետապնդել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները խուզարկությունները կատարել են Ֆրանսիայի հրապարակում վրաններից մեկում տղամարդու մահվան հանգամանքով պայմանավորված:

Բանն այն է, որ ՀՀ ոստիկանապետի տեղեկալ Արա Ֆիդանյանը հայտնել էր, թե փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդու սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով:

Արդյունքում, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները մահացած տղամարդու հետ կապված անձանց բնակարաններում սկսել են խուզարկությունների շարք, սակայն խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մի քանի փամփուշտներ եւ թմրանյութ. անգամ իրավապահ համակարգում կարծիք են հայտնել, որ խուզարկությունն առանձնապես արդյունք չի տվել, եւ որպես այդպիսին լուրջ բան չեն հայտնաբերել:

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կան տարաձայնություններ Բաքվի հետ. չհամապատասխանող հայտարարություններ են անում. Արմեն Գրիգորյան

Gayane Abovyan

Արևմուտքը «դուխ» է տալու Ադրբեջանին, որ ամեն գնով ռուսներին հանի Արցախից

Gayane Abovyan

Հայաստանում խաբում են. Իրականում ի՞նչ արժեն հայտնի բրենդային հագուստները (տեսանյութ)

Gayane Abovyan

Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Կանաչ ժամ հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը. Արտակ Բեգլարյան

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմի մասնակից երիտասարդների նոր հայտարարությունը

Gayane Abovyan

Երևանում երթուղայինի վարորդը ГАЗель-ը վարելիս հանկարծամահ է եղել

Gayane Abovyan