Շոու-բիզնես

Մաշը Գոշից բաժանվելուց հետո գնալով գիրանում է (լուսանկար, տեսանյութ)

Բլոգեր Մաշը ներկայումս Եգիպտոսում է։ Մինչ նա, իր սովորության համաձայն, համարձակ լուսանկարներ կհրապարակի,  Starnews-ի աչքից չի վրիպել Մաշի՝ օրերս հրապարակած մեկ այլ լուսանկար, որից պարզ է դառնում, որ նա գնալով գիրանում է։

Ավելի վաղ ևս գրել էինք այդ մասին, սակայն տպավորություն է, որ Մաշի քաշը անդադար փոփոխման է ենթարկվում։ Չնայած դրան՝ Մաշը վերջերս տված հարցազրույց նշել էր, որ շատ գոհ է իր ներկայիս կամզվածքից՝ ոչ ցանկանում է նիհարել, ոչ էլ՝ գիրանալ։

Վերջերս բլոգեր Մաշը Look & Face հաղորդման  հյուրն էր: Նա իր կազմվածքից բացի խոսել էր նաև իր և Գոշի հարաբերությունների վերաբերյալ: Նրան հարց էին հնչեցրել տվյալ թեմայի վերաբերյալ։

Մաշը պատասխանել էր, որ երբեք չի խոսել իր անձնական կյանքի մասին, հիմա էլ չի պատրաստվում դա անել: «Գուցե կա, գուցե չկա, չգիտեմ»,-նշել էր բլոգերը: Մաշը նշել էր նաև, որ իր և Գոշի համատեղ նախագիծն այլևս չի լինելու:

Զրույցի ընթացում Մաշը նաև ակնարկել էր, որ ներկայումս ազատ է. «Քրոջս հետ խոսում էինք այն մասին, որ ոնց որ մեզ վրա մեղր քսած լինեն, սակայն սխալ մեղուներ են գալիս»: Նա նաև վերջին շրջանում պարբերաբար ներկայացնում է, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում:

Մաշի խոսքով՝ անձնականի մասին կխոսի, երբ հասկանա, որ հանդիպել է արժանի մարդու, ում հետ որոշել է ամուսնանալ: Ի դեպ, Գոշը ևս չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին։

Արդեն տեւական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է, որ Իննա Խոջամիրյանը եւ Գոշ Հակոբյանը սիրավեպ ունեն: Ավելին՝ վերջերս նրանք մասնակցում էին պրոդյուսեր Հարություն Մովսիսյանի հարսանիքին, որի ժամանակ համացանցում հայտնվել էր նրանց մտերմիկ լուսանկարը: Նկատելի էր նաեւ, որ նրանք նույն գույներն էին նախընտրել հագուստի մեջ:

Ի դեպ,  Starnews-ի աչքից չի վրիպել, որ Իննան մասնակցել է Գոշի մայրիկի ծննդյան  խնջույքին: Դատելով Իննայի հրապարակումից՝ բավական մտերիմ է Գոշի մայրիկի հետ: Նրանք ջերմորեն գրկախառնվում էին, իսկ ինստագրամյան սթորիին կից դերասանուհին գրել էր հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, գեղեցկուհի»:

Նշենք, որ Գոշի  այլ գործընկերներ ներկա չէին միջոցառմանը: Ի դեպ, Իննան այս տարի դառնալու է 27 տարեկան, իսկ Գոշը նրանից 2 տարի փոքր է: Հավելենք նաեւ, որ Իննան Զիրոյանից բաժանվելուց հետո նախընտրում է փակ պահել իր անձնական կյանքը: Ըստ Իննայի՝ անձնականը չհանրայնացնելը սովորել է նախկին սիրելիից՝ Հայկ Պետրոսյանից: Նրանք նշանադրված էին: Դերասանուհին վստահեցնում է, որ շատ շնորհակալ է այդ հարաբերությունների համար:

Կարդացեք նաեվ

Թող որ… Աննայի ու Դավիթի անկեղծ ֆոտոշարքն ու գրառումը

Gayane Abovyan

Անուշիկ Առաքելյանի ամուսնալուծության իրական պատճառն ու դստերը մենակ մեծացնելու դժվարությունները

Gayane Abovyan

Վիրավորվելուց հետո Կարենը գնում էր սահման, իսկ մեկը գրում էր՝ ի՞նչ է անում որ. Ալինա Մարտիրոսյան

Gayane Abovyan

Ինձ չսովորեցնեք` ես քանի օր սգամ, գնացեք ձեր երեխաներին սովորեցրեք սգալ. Շպռոտ

Gayane Abovyan

Այ հիմար Ես հայ եմ․ ՀԱՅ․ Աբրահամ Ռուսոյի ջախջախիչ խոսքեր Թուրք լրագրողին․ Պուտինն ուղղակի ապշած է

Gayane Abovyan

Արմանն անակնկալ է արել մայրիկին Վալենտինի օրվա առթիվ

Gayane Abovyan