Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություններ չդարձան. Փաշինյանը խաբել է. մաս 44. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Միանշանակ է, որ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն պետք է փոխեն իրենց կարգավիճակը եւ դառնան նախարարություններ: Իհարկե, սրա համար որոշակի օրենսդրական ու սահմանադրական դժվարություններ կան, բայց դրանք հաղթահարելի են»,- 2018-ի մայիսի 1-ին հայտարարում էր դեռ այն ժամանակ վարչապետի թեկնածու, Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Այս հայտարարությունից հետո, սակայն, մեկ տարի անց, երբ հնարավորություն կար ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձնել նախարարություններ եւ բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ, դրանք թողնվեցին վարչապետի ենթակայության տակ, ու այն ժամանակ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Այո, մենք նպատակահարմար չենք համարում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական կառույցներ: Նպատակահարմար չենք համարում՝ հաշվի առնելով թե՛ մեր, թե՛ այլ երկրների փորձը»: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքերը որոշ ժամանակ անց նաեւ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ հայտարարելով, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո. «Բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է: Ոստիկանության դեպքում ի՞նչ է նշանակում նախարարություն. նշանակում է՝ դրա ղեկավարը պետք է լինի քաղաքական դեմք, ու դրանից բխում է, որ այդ կառույցը կուսակցականացվելու է»:

2018-ի իշխանափոխությունից 4 տարի անց, սակայն, չնայած իշխանավորների՝ ԱԱԾ-ի ու ոստիկանության մասին արած տարաբնույթ հայտարարություններին, ոչինչ էլ չի փոխվել, ու ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ոստիկանությունը նախարարություն չեն դարձել: Ստացվում է՝ ուժայինները նախարարությունների վերածելու մասին հայտարարությամբ Փաշինյանը հերթական անգամ ստել է:

Կարդացեք նաեվ

Տիգրան Արզաքանցյանի վերլուծությունը Ալիևի խոսքերից հետո

Gayane Abovyan

Ֆանտաստիկ լուր հայերի համար. վերջապես մի լավ բան իմացանք

Gayane Abovyan

Տրամադրությունս մարտական է. Արմեն Բիլյանը դատարանի դահլիճում կալանավորվեց

Gayane Abovyan

Ինչպես են պարուհիները հարվածում պարահրապարակում հայտնված երեխային (տեսանյութ)

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նայի էս տղու աչքերին ու ասա». զոհված զինվորների ծնողները զայրացան դատախազի խոսքերից

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարին

Gayane Abovyan