Շոու-բիզնես

Կապշեք, երբ տեսնեք` որքան ջերմ է շնորհավորել Մենչն իր փեսային ծննդյան առիթով (լուսանկար, տեսանյութ)

Հումորիստ, հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, շնորհավորել է դստեր նշանածին ծննդյան առիթով։ Նա փեսայի լուսանկարն է հրապարակել իր ինստագրամյան էջում։

Հիշեցնենք, որ արդեն տարիներ է, ինչ Մենչն ապրում է ԱՄՆ-ում: Չնայած դրան՝ պրոդյուսերը վստահեցնում է, որ այնտեղ չի մեկնել մշտական բնակության: Հավելենք, որ վերջին տարիներին համացանցում բուռն քննարկվում է նաեւ Մենչի դուստրը՝ Էլինան: Վերջինս երիտասարդ դիզայներ է: Էլինան վերջերս է նշանադրվել է: «Շնորհավոր, իմ աղջիկ: Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով: Սիրում եմ քեզ շա՜տ»,- նշանադրության կադրերին կից գրել էր Մենչը։ Նշենք, որ Էլինայի սիրելին նույնպես բնակվում է ԱՄՆ-ում: Ի դեպ, երգիչ Սարգիս Եղիազարյանը երեկոյի ընթացքում Էլինային նվիրված երգ էր կատարել:

Ի դեպ, ըստ Մենչի՝ երբ իմացել էր, որ դուստրը սիրելի ունի, շատ ծանր էր տարել այդ փաստը: Մենչի խոսքով՝ անքուն գիշերներ է ունեցել: Մենչը հերքել է այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ դստեր սիրելին մեծահարուստի տղա է: Մենչը ծիծաղելի է համարել այն բոլոր քննարկումները, որ Էլինան նրա հետ է հանուն շահի, մասնավորապես՝ քաղաքացիություն ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ Մենչը վերջերս Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում Մհեր Բաղդասարյանը նրան ասել էր, որ Անի Երանյանն իրեն տեղեկացրել էր, որ «Ֆուլ Հաուս» նախագծից դուրս էր եկել, քանի որ չէր ցանկանում թաթախվել կոնֆլիկտների մեջ: Ըստ Անիի՝ մթնոլորտը թունավոր էր դառնում:  Մենչի խոսքով՝ կոնֆլիկտների մասին շատ դեպքերում ինքը տեղեկանում էր միայն, երբ դրանք արդեն եղած էին լինում, քանի որ  միշտ չէ, որ ներկա էր լինում նկարահանումներին:

Դիտարկմանը, թե ի՞նչ չէին կիսել դերասանները՝ փա՞ռք, թե՞ ֆինանս, Մենչ ասել է, որ ֆինանսական խնդիրներ, առհասարակ, չեն եղել: Ըստ նրա՝ փառքին գումարվել էր մեկ այլ բան, չնայած Մենչը չի բացառում, որ դերասանները, միգուցե, հոգնել էին: Ըստ պրոդյուսերի՝ այդ աստղային դրվագներն իրեն հետաքրքիր չէին. «Եկել էին սատանի մայլեն քյանդրբազություն էին անում»: Մենչի խոսքով՝ Հայաստանում մարդիկ չեն կարողանում երկար միասին աշխատել, քանի որ թիմային խաղացողներ չեն:

Հարցին՝ արդյո՞ք դերասանները շնորհակալ են եղել իրեն, Մենչն ասել է՝ ոմանք այո, ոմանք՝ ոչ: Ըստ նրա՝ ինքը դա չէր արել, որպեսզի իրեն շնորհակալ լինեն, սակայն գիտակցում է, թե ինչ է արել նրանց համար: Ըստ Մենչի՝ նախքան նախագիծը դերասանները չունեին այդ հաջողությունը, օրինակ՝ Մարջան Ավետիսյանը, լինելով երկրի լավագույն դերասանուհիներից մեկը, շատ ճանաչված չէր: Ի դեպ, Մարջանը գրեթե բոլոր հարցազրույցներում խոսում է այն մասին, թե որքան շնորհակալ է Մենչին.

«Դա իրենց խնդիր է, ով շնորհակալ է՝ շնորհակալ է, իսկ ով՝ ոչ, նա կյանքում ոչ մի բանին շնորհակալ չի լինելու: Այսինքն՝ եթե քո կյանքի ամենակարեւոր բանին դու կարող ես շնորհակալ չլինել, բա ինչի՞ց էլ պետք է շնորհակալ լինես: Դու քո կյանքը հետագայում կարողանում ես կառուցել մի բանի շուրջ, որով հասել ես հաջողության, բացի քո տնեցիքից,  անունդ իմացել են էլի մարդիկ, դարձել ես մեծ հանրային մարդ: Միցուցե մինչ այս նախագիծը նրանք հայտնի էին, սակայն այդ նախագծից հետո նրանք դարձել էին կուռք»:

Մենչը զրույցի ընթացքում նաեւ հերքել է այն խոսակցությունները, որ ինքը «Ֆուլ Հաուսի» շնորհիվ մեծ գումարներ էր աշխատում, իսկ դերասանները՝ ոչ: Մենչի խոսքով՝ նրանք Հայաստանի հեռուստատեսային պատմության մեջ ամենաբարձ վարձատրվող դերասաններն էին, այն դեպքում, որ սկսել էին քչից: Մենչը վստահեցում է, որ ինքը երբեք չի խնայել գումար, միշտ ունեցել է կողմնակի եկամուտ, «Ֆուլ Հաուսը» չի եղել իր ապրուստի միակ միջոցը: Եղել են դեպքեր, երբ ինքը նախընտրել է գումար չվերցնել, սակայն այդ մասին քչերն են իմացել: Մենչի խոսքով՝ իր հոգին հանգիստ է, քանի որ որեւէ մեկը չի կարող հակառակն ապացուցել:

Կարդացեք նաեվ

«Սոնան գրել էր՝ ե՞րբ եմ գոռացել Նիկոլ. այ բալամ, փաստեր կան՝ գոռացե՞լ ես, լավ ես արել, ես էլ եմ գոռացել՝ լավ եմ արել». Արմինե Գրիգորյան

Gayane Abovyan

Տեսեք՝ ինչպես է Օլգա Այվազյանը միտումնավոր ցուցադրում իր պալատ հիշեցնող տունը (լուսանկար, տեսանյութ)

Gayane Abovyan

Լիկա Սալմանյանը վնասվածք է ստացել

Gayane Abovyan

Ինչպես է Wing- ը մուրում իր լայքերն ու մեկնաբանությունները.որքան գումար է առաջարկում սրտիկների համար

Gayane Abovyan

Որտեղ են մեղրամիսն անցկացնում Հասմիկ Խոջյանն ու ամուսինը

Gayane Abovyan

Ծիծաղից կմեռնեք, երբ տեսնեք՝ ոնց են women’s club-ի աղջիկները պատրաստվում նկարահանմանը

Gayane Abovyan