Խոհանոց

Թխվածք «Լավա»` հալչող միջուկով

Եթե սիրում եք շոկոլադ և ցանկանում եք պատրաստել տաք ու նուրբ աղանդեր, «Լավան» հիանալի տարբերակ է: Այն հրաշալի համադրվում է պաղպաղակի, թարմ հատապտուղների, անանուխի և սերուցքի հետ: «Լավան» կարելի է պատրաստել կես ժամում:

Դիտեք նաև՝

Պատրաստման համար անհրաժեշտ են․

— 225 գր մանր կտրատած շոկոլադ,

— 140 գր կարագ,
— 1 բաժակ շաքարավազի փոշի,
— 2 ձու,
— 2 ձվի դեղնուց,
— 6 ճաշի գդալ ալյուր,
— պաղպաղակ, վանիլին՝ ըստ ցանկության։

Պատրաստման եղանակը․

1. Տաքացրեք վառարանը մինչև 220 աստիճան: Կարագ քսեք թխվածքի համար նախատեսված կաղապարները:

2. Փոքր տարրայով տաք ջրի մեջ կամ ջեռոցում հալեցրեք շոկոլադը։ Վերջինիս խառնեք սենյակային ջերմաստիճանի կարագը՝ ստանալով համասեռ զանգված։։

3. Աավելացրեք շաքարավազի փոշին և դաևձյալ լավ խառնեք:

4. Ստացված զանգվածի վրա ավելացրեք ձվերը, խառնեք մինչև միասեռ զանգված ստանալը: Ավելացրեք ալյուր և վանիլին ու խառնեք:

5. Լցրեք խմորը կաղապարների մեջ և թխեք 6-12 րոպե:

6. Զգուշորեն առանձնացրեք ծայրերը կաղապարներից և շուռ տվեք թղվածքը ամանի մեջ:

7. Զարդարեք պաղպաղակով և մատուցեք:

Կարդացեք նաեվ

Լավաշով ռուլետ՝ հյութալի միջուկով․ Ստացվում է այնքան համեղ, որ հյուրերն էլի են պահանջում

Gayane Abovyan

Հիանալի բաղադրատոմսով պատրաստված կարտոֆիլ՝ ջեռոցում․ Ստացվում է անչափ համեղ և ախորժելի

Gayane Abovyan

Սերկեվիլի կոմպոտը համարվում է հզոր դեղամիջոց բժշկության մեջ

Gayane Abovyan

Այս համեղ աղցանն ուտելուց պարզապես չեք կշտանա․Կկիսվեմ ֆրանսիական աղցանի բացադրատոմսով

Gayane Abovyan

ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՈՒՏԵՍՏ

Gayane Abovyan

Պատրաստեք այս ուտեստը և ձեր տղամարդիկ շատ գոհ կմնան, հիանալի և հյութալի համ ունի

Gayane Abovyan