Շոու-բիզնես

Ներիր Տեր… Գոնե էդ լույս Տղերքի անունները հիշենք. Նազենի Հովհաննիսյանի զայրացած պոռթկումը (լուսանկար, տեսանյութ)

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը երբեք էլ չի թաքցրել իր վերաբերմունքը ներկայիս իշխանության նկատմամբ։  Նա հաճախ է քննադատում գործող իշխանությանը։

Նազենին լուսանկար է հրապարակել, իսկ դրան կից գրառմամբ է հանդես եկել, որը ներկայացնում են ստորև առանց խմբագրման։

«Գոնե էդ լույս Տղերքի անունները հիշենք, որ հանուն մեզ Չապրեցին….
գոնե մեր երկրների անունները հիշենք, որ ունեինք…
մեր քաղաքների անունները, որ դեռ կան
մեր Երկրի անունը, որ…
մեր Եկեղեցիները…
մեր անունը
մեզ…
հային
գոնե հիշենք…
կես օրվա հիշողություն(
Ներիր Տեր…որ ոչինչ էլ չհիշեցինք…
Տեր Ողորմեա…(
Հ.Գ. Իսկ ո՞վ է հիշում, որ Նախիջևանը հայկական էր…
ոչ գերեզման կա, ոչ խաչքար, ոչ եկեղեցի…
չկա հայ ու հայի հետք…
չկա հետք անգամ հայի հիշողության մեջ…
….իսկ ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը…
էլ ոչ ոք:
Հիշել՝ նշանակում է ապրել:
Գործել:
Փոխել:
Գոնե հիշենք….»:

Ավել վաղ տեղեկացրել ենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել երկու ՊԲ պայմանագրային զինծառայողներ։ ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Հավելենք նաև, որ Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր զոհված զինծառայողների լուսանկարները

Կարդացեք նաեվ

Կապշեք երբ իմանաք՝ ով է Սևակ Խանաղյանի կինը

Gayane Abovyan

«Քամի փչիի» Սյուզին ամուսնացել եւ մայրացել է. կապշեք, երբ իմանաք, թե ով է նրա ամուսինը. նա հայտնի է լսարանին (լուսանկար, տեսանյութ)

Gayane Abovyan

Ով է Գրիշա Աղախանյանի որդին ում նա թաքցնում էր

Gayane Abovyan

Էն ժամանակ երջանիկ էինք. առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ Հրաչ Քեշիշյանի գրառումը Հայկոյի մասին

Gayane Abovyan

Բացառիկ տեսանյութ՝ իմչպես է Թաթուլ Ավոյանը հարբած երգում

Gayane Abovyan

Ինչպես են Անդրեն ու Սիրուշոն պարում փողոցում

Gayane Abovyan