Շոու-բիզնես

ՖՈՏՈ. Գեղեցիկ սիրո պատմություն է. Մարինկա Խաչատրյանը՝ նոր դերի եւ Դավիթ Աֆրիկյանի հետ հարաբերությունների մասին

Սիրված դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով սովորաբար հարցազրույցներ չի տալիս, այս անգամ բացառություն է արել եւ ArmLur.am-ի հետ զրույցում  պատմել է «Սերը թակարդում» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ ստանալու եւ գլխավոր հերոսուհու կերպարի մասին:

Դերասանուհու խոսքով՝ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացել է դերասան Դավիթ Աֆրիկյանի կողմից:

«Դավիթին իմ լավ ընկերն է, իրար ճանաչում ենք շատ վաղուց: Ասաց, որ  գլխավոր հերոսուհու նման կերպար կա եւ առաջարկեց որպեսզի ես խաղամ այն: Համաձայնելուց հետո կապվեցինք արդեն սերիալի պրոդյուսերի եւ ռեժիսորի հետ եւ մեր համագործակցությունն այդպես սկսվեց»,-նշեց նա:

Դերասանուհին կերպարը լիապես դեռ չի հասցրել բացահայտել, քանի որ նոր են սկսել նկարահանումները.  «Կարող եմ ասել, որ հերոսուհին գյուղից եկել է քաղաք սովորելու նպատակով, որպեսզի բժշկուհի դառնա, բայց քանի որ չեն կարողանում վճարել մագիստրատուրայում սովորելու վարձը, նա ստիպված կիսատ է թողնում ուսումը եւ վերադառնում գյուղ: Կարծում եմ գեղեցիկ սիրո պատմություն է, ինչը դուր կգա հեռուստադիտողներին, հատկապես երիտասարդներին»: Դերասանուհին առավել մանրամասները չցանկացավ հայտնել, փորձելով պահել ինտրիգը եւ զարգացումները թողնել հեռուստադիտողին:

Այն տպավորությունը, թե նա համաձայնվում է նկարահանվել այս կամ այն նախագծում միայն, երբ  գլխավոր հերոսուհու կերպարը պետք է իրենը  լինի, դերասանուհին կարծում է, որ չափազանցված է.« Գլխավոր հերոսուհու կերպարն ինձ համար կարեւոր է, քանի որ հիմնականում հեռուստադիտողն ինձ տեսել է գլխավոր հերոսուհու կերպարում: Սկզբունքային է, թե ոչ  դա չեմ կարող ասել, մի փոքր ավելի աստղային կլինի: Ես ուրախանում եմ, որ ինձ առաջարկներ են անում  հերոսուհու հետ կապված, եւ եթե իհարկե ինձ համապատասխան է, սիրով ընդունում եմ»:

Իսկ ինչ վերաբերվում է Դավիթ Աֆրիկյանի հետ սիրավեպի մասին խոսակցություններին, Մարինկան նշում է, որ նրանց հարաբերությունները շատ ջերմ են եւ ընկերական:

«Մենք շատ լավ ընկերներ ենք, նորից եմ ուզում նշել, որ միասին շատ շփում չենք ունեցել, սա մեր առաջին համագործակցությունն է, բայց ասեմ, որ նկարահանումներն անցնում են շատ լավ, շատ թեթեւ: Խաղընկերոջից շատ բան է կախված, պետք է նա քեզ թեթեւություն  տա, Դավիթի հետ աշխատում եմ հաճույքով եւ մեծ հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի: Կարծում եմ մարդկանց շփոթության մեջ է գցել մեր համատեղ լուսանկարը, որը հեռուստասերիալից է արված, որը ես հրապարակել էի, եւ լռելու սմայլիկ էի դրել: Առհասարակ մեր թիմի հետ աշխատում եմ շատ թեթեւ, հաճելի:Սա նաեւ իմ առաջին համագործակցություն է ռեժիսոր Վարշամ Սաֆրազյանի եւ Անուշ Պետրոսյանի հետ, կարծում եմ ունենք լավ սկիզբ եւ այդպես էլ կշարունակվի: Հաջողություն մեր թիմին»,-ասաց նա:

Դերասանուհու խոսքով՝ քննադատություններին այնքան էլ ցավագին չի ընդունում. «Իրականում դու քեզ չես կարող համարել ստացված արտիստ, դերասանուհի, եթե  չլինեն քննադատություններ, քանի որ երբ քեզ քննադատում են, փնովում են, քո մասին անընդհատ խոսում են, դա արդեն գովելի է, քանի որ դու հետաքրքիր ես մարդկանց: Ես  ուրախ եմ, որ միշտ հիշում են, քննարկում եւ քննադատում»:

Կարդացեք նաեվ

Արմեն և Աննա Էլբակյանների շլացնող պարը

Gayane Abovyan

Հայտնի է Հայկոյի հոգեհանգստի արարողության անցկացման վայրը

Gayane Abovyan

Ինչո՞ւ Շուշան Պետրոսյանը ներկա չի գտնվել Հայկոյի հոգեհանգստին. ի՞նչ է Հայկոն ասել նրան իրենց վերջին խոսակցության ժամանակ (Video)

Gayane Abovyan

Մագա Հարությունյանի մայրը մեծացրել է շուրթերն ու ուղղել քիթը. նա հետ չի մնում աղջկանից

Gayane Abovyan

Լիլիթ Բասյանը՝ Ալեքսանդրից բաժանվելու, նոր ընտրյալի և Անահիտ Սիմոնյանի հետ չշփվելու մասին

Gayane Abovyan

Մագա Հարությունյանը մոռանալով իր վիրահատությունները ձեռք է առնում այլ աղջիկների

Gayane Abovyan