Շոու-բիզնես

Տեսեք՝ ինչպես են Անահիտ Սիմոնյանը և Արտաշ Ասատրյանը իսկական ռաբիս քեֆ արել իրեն ռաբիսի թագուհի հռչակած Անուշ Պետրոսյանի ծննդյան խնջույքին (լուսանկար, տեսանյութ)

Իրեն ռաբիսի թագուհի հռչակած և ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Անուշ Պետրոսյանը ներկայումս Հայաստանում է։ Նա այստեղ է նշել իր ծննդյան օրը։

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն Անուշի մտերիմ ընկերուհիներից մեկն է։ Նա ինստագրամյան սթորիներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ հայկական քեֆ են արել իրենք Անուշի ծննդյան առիթով։

Խնջույքին ներկա էր նաև Արտաշ Ասատրյանը, ով Անուշին շքեղ ծաղկեփունջ է նվիրել։

Հավելենք, որ Անուշի հետ Հայաստան են ժամանել նաև ամուսինը և որդին։  Հիշեցնենք, որ երգչուհին հաճախ է ամուսնու հետ ջերմ լուսանկարներ հրապարակում, այն դեպքում, որ երբ Ալֆրեդն իրեն հանդիպել էր, վերջինս մեկ այլ կնոջ ամուսինն էր:

Դեռևս ամուսնացած տղամարդու կարգավիճակով Ալֆրեդը, տարիներ առաջ եկել էր Երևան, սիրահարվել Անուշին, ինչից հետո բաժանվել է և ամուսնացել Անուշի հետ: «Ֆրեդն ինձ ամեն ինչ տվել է, ծնողներիս թողել եմ Հայաստանում, իսկ նա ինձ ԱՄՆ-ում ամեն ինչ տվել է, որ ես երջանիկ լինեմ, որ ոչ մի բանի կարիք չզգամ»,- անկեղծացել է երգչուհին: Այս ամենի մեջ ուշագրավն այն է, որ Անուշը մեղավոր չի համարում իրեն Ալֆրեդի ընտանիքը քանդելու մեջ՝ նշելով, որ նրանց ընտանիքում սեր չկար, նրանք միասին էին ապրում պարզապես հանրությանը ցույց տալու համար:

«Ես ընդհանրապես մեղավորություն չեմ զգում, որովհետև շատ կարճ է տևել նրանց ամուսնությունը՝ մոտ 1 տարի, և նա երջանիկ չի եղել իր կնոջ հետ: Չեմ ցանկացել, որ նա իր ընտանիքը քանդի իձ համար»,-խոստովանել է երգչուհին:

Հավելենք, որ Starnews-ն նաև տեղեկացրել էր  երգչուհու անձնական ողբերգության մասին: Նա ընդամենը 19 տարեկան էր, երբ նրա քույրը՝ 25-ամյա Հասմիկը, մահացել էր: Մահվան պատճառն ըստ հարազատների՝ բժշկական ոչ ճիշտ միջամտությունն էր: «Բժիշկները սպանեցին քրոջս, փոքր վիրահատական միջամտություն էր, որը պետք է արվեր, որպեսզի երեխա ունենար: Վիրահատությունից երեք օր անց պետք է տուն գնայինք, սակայն 7 ամիս պայքարեցինք նրա կյանքի համար: Քրիստոսի նման տանջվեց Հասմիկս: Հասմիկս գեղեցիկ, հարդարված, ուրախ գնացել էր հիվանդանոց, այն էլ այսպեղ եղավ»:

Այդ շրջանում ըստ Անուշի՝ ինքը չէր երգում, իսկ քրոջ մահից հետո մնացել է միայնակ: Հավելենք, որ Անուշը նրա գերեզմանաքարի մոտ տեսահոլովակ է նկարահանել:

Կարդացեք նաեվ

Մարինկա Խաչատրյանը վնասել է ձեռքը. ինչ է պատահել դերասանուհուն

Gayane Abovyan

Իննա Դաբաղյանի ռոմանտիկ ծննդյան երեկոն ու Գուրգեն Դաբաղյանի շնորհավորանքը

Gayane Abovyan

Ժաննա Բուտուլյանը՝ քաշի կենտրոնում աշխատելու, Ա․Առուշանյանի հետ հարաբերությունների մասին

Gayane Abovyan

Կինս ա ինձ առաջարկություն արել. Հրաչ Մուրադյանը անկեղծ խոստովանություն է արել

Gayane Abovyan

Ժողովուրդ օգնեք ինձ.ինչու է եթերում արտասվում Հասմիկ Կարապետյանը

Gayane Abovyan

Առաքելական եկեղեցու պատարագը ոչինչ չի տալիս. Արմոն աղանդավոր լինելու և կնոջ աղոթքով փոխվելու մասին

Gayane Abovyan