Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ապարանի կրակոցների գործով հարցաքննվել է ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը․ մանրամասներ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, ՀՀ քնչական կոմիտեն Ապարանի կրակոցների գործով հարցաքննել է Աժ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբորը՝ Գրզո Ասատրյանին: ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին՝ հայտնելով, որ «Ձեր կողմից նշված անձը հարցաքննվել է»: Ի դեպ, կրակոցների հետևանքով սպանվածների հարազատները պնդել էին, որ Մաթեւոս Ասատրյանի եղբայրը դեպքի վայրում է եղել, ավելի կոնկրետ՝ մարզպետի տեղակալի գազալցակայանում: Անգամ ծեծվողը, որը վկայություն է տվել, գրել է, որ իրանք եղել են գազալցակայանում:

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում:

Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ: 32-ամյա տղամարդը կալանավորված է:

Կարդացեք նաեվ

Իրանի Նոր Սպառնալիքը, Նախիջևանը և Արցախը կվերադարցնենք հայերին

Gayane Abovyan

ՇՏԱՊ: Բժիշկը Հենց նոր Խոսեց Գորիս Կապանի Վերաբերյալ: Անպայման Դիտեք և Տարածեք

Gayane Abovyan

Բյուջեն թալանել են, փողերը վերցնելու են ու փախնեն․ Մանուել Մանուկյան

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում տիրող գերլարված ֆոնին՝ Փաշինյանը ձայն-ծպտուն չի հանում, Պապիկյանն էլ «ապագա կա» է քարոզում

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակակոռուպցիոն կոմիտեն կքննի Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարությունը. զինվորների հարազատների դիմումի հետքերով

Gayane Abovyan

Վանգայի Ասածները Իրականություն են դառնում, Նոր Աղետ Թուրքիայում

Gayane Abovyan