Հասարակություն

Արցախի տեղեկատվական շտաբը զորահավաքի մասով հայտարարություն է տարածել

Ացախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկումները՝ նպատակահարմար ենք գտնում հանդես գալ լրացուցիչ պարզաբանմամբ:

Պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով, անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ: Այդ պատճառով ԱՀ նախագահի հրամանագրով հայտարարվել է մասնակի զորահավաք, որն ի տարբերություն ընդհանուր զորահավաքի, պետության զինված ուժերի մի մասի հավաք է՝ ելնելով կոնկրետ իրավիճակից և տվյալ պահին զինված ուժերի առջև դրված խնդիրներից: Մասնակի զորահավաքի յուրաքանչյուր դեպքում իրավասու մարմինների կողմից որոշվում են զորահավաքի իրականացման մասշտաբներն ու սուբյեկտների ընդգրկվածության աստիճանն ու քանակը:
Ուստի, հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ: Դա նշանակում է, որ ովքեր չեն ստացել ծանուցում, նրանց զորամասի կամ ստորաբաժանման վերաբերյալ զորահավաքի որոշում չի կայացվել: Ծանուցումներն ուղարկվել են տվյալ զորամասերում կցագրված բոլոր անձանց՝ առանց որևէ խտրականության, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, որոնք էլ ներգրավվել են զորահավաքային զինվորական ծառայության մեջ»:

Կարդացեք նաեվ

Հայաստան խմբակցությունը բաժանվում է մասերի

Gayane Abovyan

Բայ̵դենը կɲկին oդային «ձեռքսեηմում է աɲել» (տեսանյութ)

Gayane Abovyan

Նիկոլ Փաշինյանի ու Անահիտ Ավանեսյանի նախաձեռնած բացահայտ կոռուպցիան. Աննա Մաիլյան

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ փսփսաց Երևանում Մալենայի ականջին Փաշինյանի օգնականը․ Արիանա Հովսեփյան

Gayane Abovyan

Ողբերգական դեպք՝ Երևանում. Սասունցի Դավթի հրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի

Gayane Abovyan

Մերոնցից լսել եմ, որ չինականն ա լավը քաղաքացիները՝ պատվաստումների մասին

Gayane Abovyan