Շոու-բիզնես

Հայտնի է, թե երբ է Սիրուշոն նորածին դստեր հետ վերադառնալու Հայաստան (լուսանկար, տեսանյութ)

Սիրուշոն ինստագրամյան սթորի է հրապարակել, որի միջոցով տեղեկացրել է, որ ներկա է լինելու երգիչ Հայկոյի հիշատակին նվիրված համերգին, որը տեղի է ունենալու օգոստոսի 25-ին՝ Հայկոյի ծննդյան օրը։

«Օգոստոսի 25-ին մասնակցելու եմ ընկերոջս՝ Հայկոյին նվիրված համերգին»,-իր հրապարակած լուսանկարին կից գրել է Սիրուշոն։

Հավելենք, որ վերջերս Սիրուշոն դստեր մասնակցությամբ առաջին տեսանյութն էր հրապարակել: Դրան կից գրել էր. «06․24․2022 Զաբել»։

Starnews-ն  ավելի վաղ  տեղեկացրել էր, որ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում։ Երգչուհին հայտնել էր, որ դստերը տվել են Զաբել անունը՝ ի պատիվ երկու տատիկների:

Հիշեցնենք, որ նախքան ծննդաբերելը Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը.

«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:)) Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»։

Հավելենք, որ Սիրուշոն ավելի վաղ հայտնել էր, որ մեկնում է արտերկիր՝ ծննդաբերելու:Ավելի ուշ Սիրուշոյին և որդիներին միացել էր նաև ամուսինը՝ Լևոն Քոչարյանը: Հիշեցնենք, որ այս  անգամ Սիրուշոն ակտիվ էր հղիության ընթացքում: Նա պարբերաբար մանրամասներ էր ներկայացնում իր կյանքի տվյալ ժամանակահատվածից:

Հիշեցնենք, որ նախքան մեկնելը Սիրուշոն գրառում էր արել այդ մասին: «Մոտենում է այն շրջանը, երբ պետք է մեկնեմ՝ երրորդ երեխայիս լույս աշխարհ բերելու: Ինչպես նաև այն շրջանը, երբ մի զանգված կօգտագործի առիթը ու կգրի. «բա եթե հայրենասեր ես, ինչու՞ ես ուրիշ երկրներում երեխաներիդ ունենում» :)))Սա երբեք չեմ հասկացել:

Այսինքն, բոլոր հայերը, ովքեր ծնվել ու ծնվում են Հայաստանից դուրս հայրենասեր չե՞ն: Լավ, դա մի կողմ) Որպեսզի հիմա չպատմեմ բժշկական նրբությունների ու անձնական պատճառների մասին, ասեմ, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Ու սա այն շրջանն է, որ հաստատ ավելի շատ կուզեի այստեղ լինել:

Հոգով ու մտքով այստեղ եմ լինելու և հեռվից էլ փորձելու եմ մաքսիմալ օգտակար լինել: Այս անգամն ինձ համար ամենադժվարն է լինելու, որովհետև Լևոնն ինձ հետ չի գալու, մնալու է այստեղ ու շարունակելու պայքարել մեր հայրենակիցների հետ միասին: Ու այդ միտքը, որ մեր կյանքի ամենակարևոր պահերից մեկը գուցե չկարողանանք միասին կիսել շատ ցավալի է, բայց այլ տարբերակ, ցավոք, չկա:

Հ.Գ. հղիության հատկապես վերջին շրջանում միշտ նախընտրում եմ ավելորդ ուշադրությունից հեռու լինել ու լիարժեք կենտրոնանալ երեխայիս ու ընտանիքիս վրա: Նույն պատճառով կոլեգաներիցս շատերն են նախընտրում երկրից դուրս ունենալ: Բայց իմ դեպքում իհարկե այս թեման օգտագործվում է քաղաքական անձանց ու նրանց հետևորդների կողմից ու ներկայացվում այլ կերպ:

Այն, ինչ ճիշտ եմ գտնում, տեղադրում եմ իմ էջերում ու կիսում իմ լսարանի հետ, և ուզում եմ ինքս որոշել ինչ եմ կիսում, ոչ թե որևէ անցորդ կամ լրագրող, որ կարող է նկարել ինձ պատահական ու հետո էլ դա օգտագործել իրեն ինչպես հարմար է: Երկու երեխաներս էլ ՀՀ քաղաքացի են: Ապրել և ապրում ենք այստեղ ու ուզում ենք շարունակել ապրել այստեղ»,-գրել էր երգչուհին:

Կարդացեք նաեվ

«Նիկոլը գնալուա, ոɲովհետեւ տենցա ոɲոշված…». Անի Խաչիկյան (տեսանյութ)

Gayane Abovyan

Այսօր Միկա Ղափլանյանի եւ Մարիամ Ադամյանի հարսանիքն է․Բացառիկ Կադրեր

Gayane Abovyan

Ով է Արթուր Գրիգորյանի որդին

Gayane Abovyan

Քչերը կհիշեն՝ որ հայտնի դերասանի հետ սիրավեպ ուներ Էթերի Ոսկանյանը. նա ամուսնացել է (տեսանյութ)

Gayane Abovyan

Տեսեք, թե ինչպես է Գուրգեն Դաբաղյանի կինը խոսում սկեսուրի հետ վեճերի մաիսն

Gayane Abovyan

Պահքի բորշ. Սոնա Ռուբենյանը ցույց է տվել՝ ոնց է բորշ պատրաստում

Gayane Abovyan