Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Հրագի հարսանիքն է։ Ամերիկաբնակ երգիչը նախընտրել է ավանդական հարսանիք։ Նախ ավանդական տարբերակով գնացել են հարսի հետևից, ապա տեղի է ունեցել պսակադրության արարողությունը։
Հավելենք, որ Հրագի ընտրյալը Միլան է: Նշենք, որ Միլան պարուհի եւ բլոգեր է: Օրերս նա նախահարսանեկան խնջույք էր կազմակերպել՝ կադրեր հրապարակելով տվյալ օրվանից:
Թեպետ Միլան ակտիվ է համացանցում, սակայն նա Հրագի մասնակցությամբ հրապարակումներ հաճախ չէր անում
Հիշեցնենք, որ Հրագը հանրությանը հայտնի դարձավ «Դուխով» երգի շնորհիվ։ Տվյալ շրջանում, ինչ խոսք, այն մեծ մասսայականություն էր վայելում, թեպետ պատերազմից հետո քննադատություններ էին ուղղվում նաև Հրագին:
Հետագայում Հրագը փորձում էր արդարանալ՝ նշելով, որ սխալվել եւ փոշմանել է: