Ժամանց

Օգոստոսի 8-ից 15-ի աստղագուշակ

Օգոստոսի 8-ից 15-ի աստղագուշակ․․․Աշխատանքային հետաքրքիր առաջարկներ կստանան Կարիճները.

Դիտեք նաև՝

ԽՈՅ 

Շտապել պետք չէ: Շաբաթվա սկիզբը հազիվ թե առանձնապես արդյունավետ լինի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, դուք ստիպված եք լինե լու իմպրովիզներ անել: Ամեն անգամ չէ, որ դա հեշտությամբ կտրվի, բայց դուք բոլոր դեպքերում գլուխ կհանեք: Պատրաստ եղեք նրան, որ ծրագրած ամեն ինչ չեք կարողանալու ժամանակին անել, իսկ հին պայմանավորվածությունները կարող են խախտվել: Դա լուրջ հետևանքներ չի ունենա, բայց որոշ տհաճ պա հեր պիտի ապրեք:Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը ոչ միայն հագեցած ու հետաքրքիր, այլև գործնական տեսա նկյունից շատ հաջող կլինի: Դուք կարող եք նկատելիորեն ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, պիտանի աշխատանքային կապեր ձեռք բերել: Չեն բացառ վում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Չնայած գործեր շատ կլինեն՝ ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար: Դուք կփորձեք ժամա նակ հատկացնել ձեզ համար թանկ մարդկանց:

ՑՈՒԼ 

Շտապելու կարիք չկա: Այս շաբաթը կարող է փոփոխություններ բերել, և տեղի ունեցողի հետ հարմարվելու, սեփական գործողությունները մշակելու համար որոշ ժամանակ պետք կգա: Հեշտությամբ պիտանի սովորույթներ ձեռք կբերեք, կազատվեք նրանից, ինչը խանգարում էր ձեզ առաջ շարժվել:Շաբաթվա առաջին օրերը բարենպաստ կլինեն և՛ գործնական կապերի, և՛ ընկերների, և՛ մյուս մտերիմների հետ շփվելու համար: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, հա ճախ կկռահեք, թե ինչ են նրանք փորձում թաքցնել: Շատերի մտադրությունները ձեզ հասկանալի կլինեն: Հաշվի առեք դրանք, երբ ծրագրեր կառուցելիս լի նեք, և անպայման կհասնեք նրան, ինչին ձգտում էիք:Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք սթրեսային իրավիճակներից ու շատ հոգնեցնող գործերից: Հան գիստը ձեզ չի խանգարի, իսկ պայմանները թույլ կտան փոքրիկ դադար վերցնել: Օգտակար կլինի այն մարդկանց հետ հանդիպելը, որոնց վաղուց չէիք տեսել. շփումները և՛ հաճելի, և՛ օգտակար կլինեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Հեշտ շաբաթ չի լինելու: Բայց ծագած դժվարություններն այնքան լուրջ չեն լինի, որ հրաժարվեք մտածածից: Ամեն ինչ կստացվի, եթե համառ լինեք ու փորձեք նպատակին տանող սեփական ուղին գտնել: Հաճախ հաջող կլինեն փորձարկումներն ու իմպրովիզները: Ամեն անգամ շրջապատողները չեն հասկանա, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Բայց երբ հասնեք առաջին հաջողություններին, կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ ու օգ նել առաջ շարժվել:Այս շաբաթվա դրական կողմերից մեկը ձեր վճռականությունը կլինի: Հիմա դուք պատրաստ կլինեք ստանձնել այն, ինչ երկար ժամանակ հետաձգում էիք, չեք վախենա պայքարի մեջ մտնել ուժեղ թշնամու դեմ: Միայն երբեմն շրջահայացության պակաս կզգացվի: Աշխատեք նախապես գնահատել ձեր ամեն քայլի հնարավոր հետևանքները:Անձնական հարաբերություններում կուրախացնեն դրական փոփոխությունները: Հավանական են հաճելի անակնկալներ մտերի մներից, ինչպես նաև ձեզ համար թանկ մարդկանց վերաբերող լավ նորություններ:

ԽԵՑԳԵՏԻՆ

Շաբաթվա սկզբին հրաշալի գաղափարներ, նոր ծրագրեր կունենաք, որոնց էլ կուզենաք մոտ ժամանակներս անցնել: Հիմա դուք շատ ուշադիր կլինեք, հաճախ կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից: Բացի այդ, ինտուիցիան շատ ուժեղ կլինի և ձեզ ճիշտ ուղով կտանի: Դա վերաբերում է և՛ գործնական ոլ որտին, և՛ անձնական հարաբերություններին: Շատ Խեցգետիններ մոտեցում կգտնեն այն մարդկանց, որոնց հետ նախկինում լեզու չէին գտնում և կուրախանան հարաբերություններում դրական փոփոխությունների համար:Գործնական տեսանկյունից բացառապես բարենպաստ կլինի շաբաթվա կեսը:Դուք ծրագրվածից շատ բան կհասցնեք, երբեմն ինքնուրույն գլուխ կհանեք ամենաբարդ մասնագիտական առաջադրանքներից: Հավանական են շահավետ գործարքներ: Նշանի որոշ ներկայացու ցիչներ կգտնեն իրենց եկամուտները մեծացնելու ձևը:Շաբաթվա վերջին օրերը որոշակիություն կբերեն այնտեղ, որտեղ դրա կարիքն ունեիք: Պարզ կդառնա, թե ինչ է պետք նախաձեռնել և դեպի ուր է պետք շարժվել: Դուք ժամանակը զուր չեք վատնի, բայց և չեք շտապի այնտեղ, որտեղ շտապողականությունը կա րող էր սխալների հանգեցնել: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, շատերը աջակցություն կառաջարկեն:

ԱՌՅՈՒԾ 

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Շաբաթվա առաջին կեսը շատ բարենպաստ է, և դուք կարող եք օգտվել դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու կամ կարևոր հարցերը լուծելու համար: Այդ հատվածը հարմար կլինի նաև գործնական բանակցությունների համար: Որոշ Առյուծներ աջակցություն կստանան, որի հույսը չունեին ու կհասկանան, որ պատրաստ են շատ բարդ, մասշտաբային, բայց չափազանց հեռանկարային նախագիծ ստանձնել:Շաբաթվա երկ րորդ կեսը նույնպես վատը չի լինի, չնայած և՝ ոչ այնքան արդյունավետ: Գործերը քիչ ոգևորությամբ կստանձնեք, նույնիսկ ամենահասարակ հարցերի լու ծումը սպասվածից ժամանակատար կլինի: Երբեմն ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, որոշ Առյուծների դա շատ կնյարդայնացնի: Հետևեք, որպեսզի ձեր բացասական հույզերի պատճառով մտերիմները չտուժեն:Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Որոշ կենցաղային խնդիրների լուծում ամբողջությամբ ձեր ուսերին կընկնի: Իհարկե, դա բավական հոգնեցնող կլինի: Փոխարենը դուք ամեն ինչ լավագույն ձևով անելու հնարավորություն կունենաք. օգտվեք դրա նից:

ԿՈՒՅՍ

Շաբաթվա սկիզբը ոչ միանշանակ կլինի: Հազիվ թե այդ հատվածում տհաճ իրադարձություններ լինեն, խախտվեն ծրագրերը կամ լուրջ անհաջողության հանդի պեք: Բայց իրավիճակը գնահատելը դժվար կլինի: Կույսերը հաճախ պատրանքներ կկառուցեն ու կսավառնեն ամպերում, այդ իսկ պատճառով երբեմն սխալներ կանեն կամ հետաքրքիր հնարավորություններ բաց կթողնեն:Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, աստղերի աջակցությունը ավելի նկատելի կդառնա: Հաճախ հաջողակ կլինեք, և դուք կկարողանաք հաջողության հասնել մի գործում, որը նախկինում չափազանց բարդ էր թվում, կամ էլ հաջողությամբ ավարտին կհասցնեք համարյա անհույս նախագիծը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը շատ պետք կգա:Շաբաթվա վերջին օրերի համար լուրջ գործարքներ, խոշոր գնումներ ծրագրել չարժե: Լավագույն ժամանակը չէ ֆինանսական հարցերը լուծելու համար, երկարաժամկետ համագործակցության պայմանները քննարկել էլ չարժե:

ԿՇԵՌՔ

Անհանգիստ շաբաթ է: Նրա առաջին կեսին դուք սովորականից հաճախ պիտի զբաղվեք ուրիշների գործերով և ուղղեք ուրիշների գործած սխալները: Դուք դա ամեն անգամ չէ, որ ոգևորվածությամբ կանեք, բայց բոլոր առաջադրանքները կփորձեք հնարավորինս լավ լուծել: Օգնության խնդրանքով արժե դիմել փորձ ված համախոհներին. դա թույլ կտա խուսափել թյուրիմացություններից ու լարված պահերից:Շաբաթվա երկրորդ կեսը նվիրված կլինի կարևոր ու բարդ խնդ իրների լուծմանը: Հաճախ ստիպված եք լինելու մաս-մաս հավաքել պիտանի տեղեկատվությունը, ոտքի վրա սովորել այն, ինչ կարող է պետք գալ: Դա երբեմն կստիպի հուզվել, բայց դուք ամեն ինչ կկարողանաք: Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ հարաբերություններին: Հիմա շատ բան կախված կլինի սուր անկյունները հարթելու, փոխզիջման գնալու ձեր կարողությունից ու ցանկությունից: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ կգովեք, որ խուսափել եք կոնֆլի կտից:

ԿԱՐԻՃ 

Շաբաթվա սկիզբը հրաշալի է աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Շատ հաջող կանցնեն գործնական բանակցությունները: Հի մա ձեր գաղափարները պատրաստ կլինեն աջակցել նույնիսկ այն մարդիկ, որոնց նախկինում դրանք անհաջող էին թվում: Եթե ինչ-որ մեկն էլ առարկի ձեզ, ապա դա կանի զգույշ, կփորձի պահպանել լավ հարաբերությունները, խուսափել շփման մեջ լարվածությունից: Հավանական են աշխատանքի հետաքրքիր առաջ արկներ:Ավելի ուշ հուզական դաշտն առավել լարված կդառնա: Հետևեք ձեր տրամադրությանը, աշխատեք չհուզվել ու չբարկանալ դատարկ բաների վրա, թույլ մի տվեք, որ փոքրիկ պատահարները, անհաջող զուգադիպությունները հուսահատեցնեն ձեզ: Հաճախ սեփական ապրումները հաղթահարելն ավելի հեշտ կլինի, երբ օգնեք բարդ իրավիճակում հայտված մարդկանց, ինչ-որ օգտակար բան անեք ուրիշների համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է: Իրադարձություններն այդ հատվածում բավական արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա. ձանձրանալու ժամանակ չի լինի, իսկ ոտքի վրա առաջին անգամ չէ, որ որոշումներ եք ընդունում:Հավանական է առաջընթաց աշխատանքի մեջ, դուք հրաշալի գլուխ կհանեք այն առաջադրանքներից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Չնայած գործեր սովորականից շատ կլինեն, ժամանակ կմնա և՛ մտերիմների հետ շփվելու, և՛ ընտանեկան միջոցառումների, և՛ զվարճանքների համար:Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Որոշ ծրագրեր չի հաջողվի իրագործել, և դա ձեզ կվշտացնի: Հնար ավոր են ձգձգումներ գործերում: Դժվարությունների կարող են բախվել այն Աղեղնավորները, որոնք զբաղված են փաստաթղթերի ձևակերպմամբ: Նրանց համար դժվար կլինի ժամանակին բոլոր անհրաժեշտ թղթերը հավաքելը, անհրաժեշտ մարդկանց մի տեղում գտնելը: Երբեմն ստիպված եք լինելու տեղափոխել նշանակ ված հանդիպումները, անորոշ ժամանակով հետաձգել ուղևորությունները, որոնց անհամբերությամբ էիք սպասում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Շաբաթն անհանգիստ կանցնի, և դուք հազիվ թե կարողանաք լրիվ խուսափել տհաճություններից ու լարված պահերից: Մանր-մունր գործեր շատ կլինեն: Հաճախ դրանք լրիվ անսպասելի կառաջանան և անհապաղ ուշադրություն կպահանջեն, և դուք ստիպված կլինեք հետաձգել արդեն սկսած գործը: Դա կնյարդայնացնի, քա նի որ կուզենաք արագ արդյունք ստանալ, իսկ պայմանները դա անել թույլ չեն տա: Վերահսկեք ձեզ. հիմա շատ բան կախված կլինի ինքնատիրապետում պահպա նելու ձեր ունակությունից:Շաբաթվա առաջին կեսը հնարավորություն կտա լուծել ֆինանսական հարցերը,որոշակիություն մտցնել ապագա գնումներ հարցում, որոշել, թե ինչի վրա եք ծախսելու գումարը, իսկ ինչի վրա եք խնայելու: Դուք ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ, կշռադատված որոշումներ կընդունեք: Ավելի ուշ կգա մտերիմների հետ շփվելու համար հարմար ժամանակը: Հաջող կանցնեն համատեղ ուղևորությունները, ընտանեկան միջոցառումները:

ՋՐՀՈՍ

Ուշադիր եղեք: Այս շաբաթը կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնի, և շատ որոշումներ, որոնք հիմա կընդունեք, լուրջ հետևանքներ կունենան: Չա րժե հույս դնել հաջողակ լինելու վրա: Եթե ճիշտ գնահատեք ձեր ուժերն ու հասկանաք,թե ինչ կարելի է սպասել շրջապատողներից, սխալներ չեք անի: Ֆին անսական գործերում զգուշություն է պետք դրսևորել: Խոշոր գործարքներ կնքելուց,ձեզ վրա լուրջ պարտավորություններ վերցնելուց առաջ երկար մտածեք: Գումարը շուտով ինչ-որ կարևոր բանի համար է պետք գալու:Դուք կհասկանաք, որ շփումներին ընտրողաբար է պետք մոտենալ, բայց երբեմն սխալ կգնահատեք մարդկանց, որոնց հետ գործ կունենաք: Ամեն անգամ չարժե վստահել առաջին տպավորությանը: Ավելի անվտանգ կլինի այն մարդկանց վրա հույս դնելը, որո նք նախկինում մեկ անգամ չէ, որ աջակցել են ձեզ, այլ ոչ թե շտապելով նոր համախոհներ փնտրելը՝ ընտրելով նրանց, ովքեր ավելի շփվող են: Հնարավոր ություն կունենաք ամրապնդել ընտանեկան ու գործնական կապերը. բաց մի թողեք ձեր շանսը:

ՁԿՆԵՐ 

Շաբաթը բավական հաջող կլինի: Շատ Ձկներ կկարողանան հասնել վաղուց դրված նպատակներին, իրագործել այն, ինչ մի քանի ամիս առաջ էին մտածել: Հաճախ դա համառություն կպահանջի, և դուք պատրաստ կլինեք այն դրսևորել: Խոչընդոտների առաջ չնահանջելով, անհրաժեշտ արդյունքը ստանալու բոլոր հնարավոր ություններն իրագործելով՝ դուք առաջ կշարժվեք ու նոր բարձունքներ կգրավեք: Դա շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնի: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ, ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել: Հնարավոր է և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերությունների սկիզբ: Գլխ ավորը, որ ձեզանից պահանջվում է, չշտապելն է: Բարենպաստ պահին հանգիստ սպասելն ու ճիշտ ժամանակին գործելը շատ Ձկների կօգնի խուսափել և՛ փոքր իկ տհաճություններից, և՛ լուրջ խնդիրներից: Շաբաթվա վերջը պատասխաններ կբերի ֆինանսների հետ կապված հարցերին: Հարմար ժամանակ է գործարքներ կնքելու համար:

Կարդացեք նաեվ

Մայիսի 4-ի աստղագուշակ

Gayane Abovyan

Ինտուիտիվ կերպով ընտրեք հենց այն խորհրդանշական թևերը որոնք պատկանում են ձեր պահապան հրեշտակին

Gayane Abovyan

Թեստ․․․Ընտրեք բաժակը և կիմանաք, թե այս պահին Ձեր կյանքում ինչին պիտի ուշադրություն դարձնեք հաջողության հասնելու համար

Gayane Abovyan

Հորոսկոպի 2 նշան, որոնց հետ շատ դժվար է լեզու գտնել

Gayane Abovyan

Հուլիսի 20-ի աստղագուշակ

Gayane Abovyan

Հայելային թեստը կբացահայտի Ձեր բնավորության թաքնված գծերը

Gayane Abovyan