Խոհանոց

Պատրաստեք տնական կետչուպ այս պարզ բաղադրատոմսով

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տնական կետչուպի պարզ բաղադրատոմս: Այն դուր կգա բոլորին և ձմռանը կուրախացնի ձեզ իր համով: Պահպանեք բաղադրատոմսը՝ այն չկորցնելու համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • լոլիկ՝ 2,5 կգ
  • սոխ՝ 6հատ
  • սխտոր՝ 1 գլուխ
  • կանաչ խնձոր՝ 4 հատ
  • քաղցր պղպեղ՝ 4 հատ
  • աղացած սև պղպեղ՝ 1թ.գ.
  • մեխակ՝ 1թ.գ.
  • դափնետերև՝ 6 հատ
  • հատիկավոր սև պղպեղ՝ 1թ.գ.
  • աղացած դարչին՝ 2թ.գ.
  • աղ՝ 1,5 ճ.գ.
  • շաքարավազ՝ 8ճ.գ.
  • քացախ 9%՝ 150մլ

Պատրաստման եղանակ.

  1. Առաջին հերթին լվանում ենք բանջարեղենը, մաքրում սոխն ու սխտորը, հանում ենք խնձորի և պղպեղի կորիզները:
  2. Ինչից հետո նշված բաղադրիչներն աղում ենք, լցնում կաթսայի մեջ և հասցնում եռման աստիճանի:
  3. Թուլացնում ենք կրակը և եփում՝ մինչ զանգվածի խտանալը:
  4. Դարչինն ավելացնում ենք եփվող կետչուպին, իսկ մյուս համեմունքները լցնում ենք մաքուր մառլյայի մեջ, կապում և ուղարկում կաթսայի մեջ:
  5. Կետչուպը պետք է եփել առնվազն 2 ժամ՝ թույլ կրակի վրա: Մոտ 1,5 ժամ եփելուց հետո ավելացնում ենք քացախը, աղը և շաքարավազը:
  6. Պատրաստի զանգվածն անցկացնում ենք քամիչով և կրկին դնում կրակին՝ հասցնելով եռման աստիճանի:
  7. Լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ, փակում, շուռ տալիս և ծածկում տաք կտորով: Թողնում ենք այդ վիճակում՝ մինչ լիարժեք սառելը:

Բարի ախորժակ:

Կարդացեք նաեվ

Սենդվիչ (Կրակովյան երշիկով)

Gayane Abovyan

Եթե տանը ունեք աղացած միս և կաղամբ, ապա կարող եք պատրաստել այս 4 համեղ բաղադրատոմսերը

Gayane Abovyan

Ես Զատիկի փլավը պատրաստում եմ սկեսուրիս բաղադրատոմսով՝ լավաշի մեջ․ Հավատացնում եմ, ավելի համեղ բան կերած չկամ

Gayane Abovyan

«Կինդեր»: Այս խմորեղենը օգտակար է, սննդարար և շատ համեղ…

Gayane Abovyan

Համեղություն – Սմբուկի Պղպեղի Մարինադ

Gayane Abovyan

Առանց մայոնեզի պատրաստվող, շատ համեղ և օգտակար հավի կրծքամսով աղցան

Gayane Abovyan