Խոհանոց

Ամառա համար լավագույն աղցանը կանաչ լոբիով

Կանաչ լոբին շատ համեղ և օգտակար է, բացի այդ դրանից կարելի է բազմաթիվ ուտեստներ պատրաստել: Այսօր ներկայացնում ենք կանաչ լոբիով աղցանի նոր բաղադրատոմս:

Դիտեք նաև՝

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 3 հատ
  • լոբի՝ 300գ
  • պանիր՝ 100գ
  • սխտոր՝ 6գ
  • կանաչ սոխ՝ 10գ
  • բնական յոգուրտ կամ թթվասեր՝ 3 ճ.գ.
  • զեյթուն՝ ըստ ճաշակի
  • աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

  1. Եփած ձուն խորանարդաձև կտրատել:
  2. Եփած կանաչ լոբին դեռ տաք վիճակում մի քանի րոպեով դնել սառը ջրի մեջ, իսկ հետո հանել և կտրատել՝ ոչ շատ մանր:
  3. Պանիրն անցկացնել քերիչով:
  4. Խորը տարայի մեջ լցնել լոբին, ճզմել սխտորը, ավելացնել կտրատած ձուն, քերած պանիրը, մանրացրած կանաչ սոխը և թթվասերը, աղ ավելացնել և խառնել: Աղցանը զարդարել զեյթունով և մատուցել:

Բարի ախորժակ:

Կարդացեք նաեվ

Հավով Սնկով Ֆետուչինի Ալֆրեդո

Gayane Abovyan

Սպագետի՝ աղացած մսով․ Շատ համեղ և ախորժելի ընթրիքը 

Gayane Abovyan

3 Նոր Ամանորյա Աղցաններ․ Հեշտ, Արագ և Շատ Համեղ

Gayane Abovyan

Լցոնած կարտոֆիլ ջեռոցում․ Շատ համեղ, տոնական և պատվավոր ուտեստ

Gayane Abovyan

Եթե որոշել եք պատրաստել տորթի թեթև և փափուկ բիսկվիտ ապա այս նրբություններին պետք է անպայման տիրապետեք

Gayane Abovyan

Խնձորե ՌԱՖԱԷԼԼՈ․ չորացնում ենք ու վայելում ողջ ձմեռ

Gayane Abovyan