Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինծառայողները Երևանում բնակարան կստանան

Այս տարվա հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված, ավարտած և 20 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է բնակարանային ապահովության նոր տեսակ՝ անհատույց օգտագործման իրավունքով պատրաստի ծառայողական բնակարանների հատկացում: Ի դեպ, հատկացման կարգն ու պայմանները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:
Պատրաստի բնակարանների ձեռքբերման գործընթացն իրականացվելու է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից, ինչից հետո դրանք ՀՀ կառավարության որոշմամբ հետ վերցնելով կոմիտեից կամրացվեն պաշտպանության նախարարությանը:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ զինծառայողին ծառայողական բնակարան հատկացվելու է Երևանում, հատկացվող բնակարանները պետք է լինեն 75-ից մինչև 80 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, վերանորոգված և կահավորված վիճակում: Նշենք, որ ծառայողական բնակարանների հատկացումն ապահովելու համար անցկացվելու է վիճակահանություն, արկղում դրվելու են վիճակահանությանը մասնակցող զինծառայողների թվին համապատասխանող թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրում նշվելու է մեկ բնակարանի հասցեն, հարկը և համարը: Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

Բացի այս, պարզվում է, որ այս որոշման նախագծի ընդունումը ռազմաուսումնական հաստատությունների առնվազն քառամյա կրթական ծրագրի շրջանակներում սկսած 2026 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի տարեկան չափը կարող է կազմել մոտ 12,5 մլրդ դրամ:

Կարդացեք նաեվ

Արայիկ դու 1 գրամ թասիբ չունես՝ Քոչարյանական պատգամավորի սկանդալային խոսքը Արցախի նախագահի մասին

Gayane Abovyan

Կրեմլից կուտը տվել էին ռևանշիստներին, սակայն լեռը սատկած մուկ ծնեց

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հենց հիմա էլ մրսում ենք, «ադեալ» ենք քաշում, բայց ոնց էլ լինի կապրենք». արցախցիները չեն հանձնվում

Gayane Abovyan

Հոկտեմբերի 27-ը խզեց այն ընթացքը, որ տրված էր Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան ուժին

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում ա՝ ԱԱԾ-ին էլ շնորհակալություն հայտնեք, որ ոչ մեկ էտ վարկից չվերցնի. Փաշինյանը կատակեց

Gayane Abovyan

Ինքնասպանության փորձ ՀՀ կառավարության շենքի մոտ

Gayane Abovyan