Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում քիչ ամուսնանում են, շատ ամուսնալուծվում. մարզերից առաջատարը Լոռին է

Հայաստանում քիչ ամուսնանում են, շատ ամուսնալուծվում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա 6 ամիսներին գրանցվել է ամուսնության 7 հազար 926 դեպք: Նախորդ տարի այս թիվը կազմել է 8130: Այսինքն մեկ տարվա ընթացքում 204-ով պակասել են ամուսնության դեպքերը: Պետք է արձանագրենք, որ ավելացել է ամուսնալուծվող զույգերի թիվը: Պաշտոնապես, մեր հանրապետությունում այս տարվա 6 ամիսներին ամուսնալուծության 2207 դեպք է գրանցվել: Մինչդեռ նախորդ տարվա հունվար-հունիսին ամուսնալուծվել է 2002 մարդ:

ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, թե որ մարզում են ամենաշատն ամուսնալուծվում: Պարզվեց, որ ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Երեւանում. դրանց թիվը կազմում է 1099: Ցանկում հաջորդը Լոռու մարզն է, որտեղ ամուսնալուծության դեպքերի քանակը կազմել է 166: Սրան զուգահեռ նկատենք, որ Լոռիում ամուսնացել է 609 մարդ:
Իսկ ահա Արմավիրում ամուսնալուծվել է 138, ամուսնացել՝ 703 մարդ, Շիրակում ամուսնալուծվել է 137 մարդ, ամուսնացել 636-ը: Նշենք, որ Արարատ մարզն ամուսնալուծությունների թվով եւս առաջատար դիրքերում է. այս մարզում ամուսնալուծվել է 157 մարդ, իսկ ամուսնացել 647-ը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Տավուշի մարզում ամուսնալուծվել է 65 մարդ, իսկ ամուսնացել՝ 276 մարդ, Սյունիքում ամուսնալուծության 88 դեպք է գրանցվել, իսկ ամուսնության դեպքերը 352 են կազմել: Իսկ ահա Գեղարքունիքում 91 մարդ է ամուսնալուծվել, 631 մարդ ամուսնացել:

Մասնագետները կարծում են, որ զույգերի ամուսնալուծության պատճառները սոցիալական և ֆինանսական խնդիրներն են: Օրինակ, ՀՀ որոշ մարզերում սոցիալական ապահովվածության մակարդակը բավականին ցածր է, ընտանիքը չի կարողանում դիմանալ և տարաձայնությունները, անհամերաշխությունը հանգեցնում են հիասթափության եւ ամուսնալուծության: Մասնագետների մի շրջանակ էլ գտնում է, որ ընտանեկան բռնությունների պատճառով է, որ ավելանում են ամուսնալուծությունները:
Իսկ ահա եվրոպական երկրներում ամուսնալուծությունների հիմնական պատճառը անհավատարմությունն է: Մասնագետների խոսքերով, մեր երկրում կնոջ դավաճանության դեպքերը շատ քիչ են: Հայաստանում հիմնականում տղամարդիկ հավատարիմ չեն:

Կարդացեք նաեվ

Կնոջ nտքը մնացել է մետրոյի դռնեɲի աɲանքում, եɲբ այն շաɲժվելիս է եηել (տեսանյութ)

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջհանգիրյանի խոսակցությունն ապացուցեց՝ ամեն ինչ վերևինի հանձնարարությամբ է որոշվում. Գեղամ Մանուկյան

Gayane Abovyan

Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի գործով կարող է իմանալ այն գաղտնիքները, որոնք մեզ հասու չեն. Արամ Սարգսյան

Gayane Abovyan

Ինչպես են կɲակում լուսաձայնային նռնակնեɲը ընդդիմադիɲնեɲի ուηηությամբ (տեսանյութ)

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղափոխության օրերին թմբուկ խփող դատավորը կորոշի՝ կալանավորե՞լ Գերասիմ Վարդանյանին, թե՞ ոչ

Gayane Abovyan

ԱՄՆ-ն զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանին․ Հրատապ վիճակ

Gayane Abovyan